Լա Լիգան ամենաերկար մրցաշարն է, և պետք է պայքարել մինչև վերջ․ Յամալ Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան Կոնֆետը պայթել է երեխայի բերանում․ նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. Լավրով Ջուր չի լինի․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ը տնտեսական միությունից վերածվում է ռшզմաքաղաքականի. Օվերչուկ Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է


1,5 տարի նկուղում՝ տախտակի վրա եմ գոյատևել, Կարմիր Խաչն այցելեց, երբ ինձ տեղափոխեցին նկուղից․ պատմում է Ադրբեջանում գերեվարվածը

Ուշադրության կենտրոնում

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը չհայտարարված ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, որում ներգրավված էին Սիրիայից վարձկան կռվողներ և Թուրքիայից ռազմական մասնագետներ, աստիճանաբար լայնամասշտաբ բնույթ կրեց։  Կրակը դադարեցվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության հիմքով։ Շուրջ 44 օր տևած պատերազմի հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ, ոմանք անհետ կորան, շատերն էլ՝ այդ թվում նաեւ քաղաքացիական անձինք գերեվարվեցին։

Գերիների ճակատագիրը հաճախ ցավոտ ավարտ է ունենում, նրանց այցելող միջազգային կառույցները չունեն այն մանդատը, որ ամբողջությամբ հանրայնացնեն գերիների հանդեպ կիրառված խոշտանգումները և պատժիչ մեխանիզմ հանդիսանան տվյալ երկրի համար։

Ոմանք մահանում են, ոմանց առողջությունն անդառնալի հետևանքներ է թողնում։ Իր պետությունից կտրված ու հակառակորդի թակարդում հայտնված՝ գերեվարված քաղաքացիները, ռազմագերիները երբեմն այլ ելք չեն ունենում, քան ընդունել այն մեղադրանքները, որոնք պարտադրում է տվյալ երկիրը։ Եվ այդ ենթադրյալ մեղադրանքներն ու իրենց սեփական երկիրը պարսավելը շատ հաճախ տեսագրվում ու տարածվում են լրատվամիջոցներով, որպես տվյալ երկրի հանդեպ հակաքարոզչություն՝ ստորացնելով այդ անձանց արժանապատվությունը։

Ադրբեջանը նախքան պատերազմը, նույնիսկ խաղաղ պայմաններում է գերեվարել հայ-ադրբեջանական սահմանին մոլորությամբ հայտնված հայ գյուղացիներին և փորձել նրանց ներկայացնել որպես դիվերսանտ։

Հաղարծին համայնքի բնակիչ Արթուր Բադալյանը 2009-2011թթ․ եղել է Ադրբեջանում, գերության մեջ։ Արթուրի մայրը՝ Սուսաննան, մեզ հետ զրույցում պատմեց, որ այդ երկու տարիների ընթացքում Արթուրը ապրել է նկուղում, քնել բետոնին տեղադրած տախտակի վրա, կերել չոր հաց, հին սնունդ և միայն վեց ամիսը մեկ սառը ջրով՝ շլանգով լողացրել են նրան։ Սուսաննայի խոսքով ադրբեջանական կողմը իր տղային նաեւ բռնության է ենթարկել, փորձել է ներկայացնել դիվերսանտ, սակայն չի հաջողվել․ «Տղաս ոչինչ չի մոռացել, հիմա էլ հիշում է իր հետ կատարվածը, իսկ երբ գերությունից ազատվեց, եկավ Հայաստան, ինձ, կնոջն ու երեխային չճանաչեց, հոգեբանական խնդիրներ ուներ։ Երեք-չորս ամիս բուժվել է հիվանդանոցում, իր հետ նաև հոգեբույժն էր աշխատում։ Մեկ ամիս անց սկսեց հիշել ինձ ու կնոջը, հիշեց նաև երեխային։»։

42 ամյա Արթուր Բադալյանը շուրջ ինը տարի է ինչ ապրում է իր տանը, կնոջ ու երեխաների հետ, սակայն լիովին չի կազդուրվել, նյարդերը հանգստացնող դեղորայք է ընդունում և բուժումը շարունակելու է նաև կյանքի մնացած տարիներին։ Բժիշկն ընտանիքին ասել է, որ պետք է համակերպվեն իրավիճակին, ընտանիքն էլ Արթուրի սրտով է գնում։ Արթուրին հաշմանդամության երկրորդ կարգ է տրվել, դարձել է անաշխատունակ։

Սուսաննան՝ Արթուրի մայրը, պատմեց, որ նախքան գերության մեջ հայտնվելը տղան շատ հանգիստ բնավորություն ուներ, նյարդային նոպաներ երբևէ չի ունեցել, բայց Աստծուն շնորհակալ է, որ թեկուզ այդ վիճակում, բայց կենդանի հետ է եկել տղան․ «Տղայիս բռնության էին ենթարկել։ Արթուրի ոտքերը սևացած էին երբ եկավ, հիմա էլ դեռ հետքերը չեն անցել։ Երկար ճանապարհ չի կարողանում գնալ, իսկ մինչև գերությունը հաճախ անտառ էր գնում, սունկ հավաքում, վաճառում ու տան ապրուստը հոգում»։

Արթուրը 2009թ. մայիսի 9-ին իր գյուղացի 5 ընկերների հետ հերթական անգամ Ուազով գնացել է անտառ սունկ հավաքելու։ Ադրբեջանի սահմանը 100 մ հեռավորության վրա է այն տեղանքից, որտեղ ապրում է Արթուրը։  Ադրբեջանցիները դիրքերից հեռադիտակով տեսել են Ուազն ու այդ ուղղությամբ եկել։ Արթուրին բռնել են ադրբեջանցի քաղաքացիական հագուստով անձինք, տարել իրենց մոտ, կանչել թարգմանիչ ու ասել, որ իրենց մոտ Բայրամի տոնն է, եւ այդ օրը իրենց բռնած հային պետք է տանեն գերեզմաններում մորթեն։ «Իրենց միլպետն եկավ, որ ինձ տանեն Բայրամի անեն, բայց վաեննի նախարարն եկավ շրջափակեց ու չթողեց, որ Բայրամի անեն»,-ասաց Ադրբեջանում հոգեպես ու ֆիզիկապես բռնության ենթարկված Արթուրը։

Արթուր Բադալյանի հետ զրուցելիս սևեռվեցինք հիմնականում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի վրա, որ  իր հանդեպ կատարվածը հնարավորինս քիչ վերապրի։ Արթուրը նշեց, որ մեկ տարի վեց ամիս ԿԽՄԿ ներկայացուցիչներն իրեն չեն այցելել, և ընդհանրապես որևէ միջազգային կառույցից չեն այցելել։ Իսկ այդ ընթացքում ինքը նկուղում տախտակի վրա է գոյատևել, ոտքերն էլ իր հանդեպ գործադրված բռնության հետևանքով կոտրված են եղել. «Ինձ ասում էին սուտ ես խոսում, որ մոլորվել ես, դու ռազվետչիկ ես։ Բանակի վերաբերյալ ինֆորմացիա էին փորձում ստանալ։ Ես էլ ասում էի, որ կապ չունեմ բանակի հետ, անտառում մոլորվել եմ»։

Արթուր Բադալյանի խոսքով ԿԽՄԿ ներկայացուցիչներն իրեն այցելել են մեկ ու կես տարի հետո, երբ ադրբեջանցիները համոզվելով, որ Արթուրը դիվերսանտ չի տեղափոխել են այլ վայր, որտեղ մարդկային կեցության համար գոնե նվազագույն պայմաններ են եղել. «Մեկ տարի վեց ամիս հետո ինձ տարան ուրիշ տեղ, որտեղ գոնե մահճակալ կար։ Երբ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները եկան ես նամակ փոխանցեցի, որ տան ընտանիքիս, իրենցից էլ խնդրեցի հաջորդ այցելության ժամանակ երեխայիս նկարը բերեն։ Մինչեւ ինձ վերադարձնելը իրենք մի քանի անգամ այցելեցին ինձ, ես այդ ժամանակ քայլելուց կաղում էի, ոտքերս դեռ չէին լավացել»։

ԿԽՄԿ-ն այն կառույցներից է, որը զուտ մարդասիրական նկատառումներով տվյալ երկրի թույլտվությամբ այցելում է այդ երկրում գերեվարված անձանց, և միջնորդ հանդիսանում գերիների և նրանց ընտանիքների միջև կապի հաստատմանը՝ այդ թվում փոխանցում գերիների գրած նամակները նրանց ընտանիքների անդամներին։ ԿԽՄԿ-ն նաև արձանագրում է գերիների պահման պայմաններն ու նրանց հանդեպ կատարված բռնությունները, բայց լինելով չեզոք կազմակերպություն չի հանրայնացնում կատարված բռնությունները և իր արձանագրած փաստերը չեն տրամադրվում գերիների պաշտպանության համար ընթացող իրավական գործընթացներում ներկայացնելու համար՝ այդ թվում ՄԻԵԴ։

Այս մասին ընդգծեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին և հավելեց, որ խոշտանգման, բռնության արձանագրման դեպքում այդ խնդրով դիմում են տվյալ երկրի պատկան մարմիններին, այնուհետև նորից այցելում՝ տեսնելու արդյոք կա փոփոխություն։

«Կարմիր Խաչը կարող է այցելել գերիներին այն դեպքում երբ տվյալ պետությունը թույլ է տալիս։ Կարմիր խաչը պետք է պահպանի չեզոքություն և այդ չեզոքության շնորհիվ է, որ պետությունները թույլ են տալիս ԿԽՄԿ-ն իրենց երկրում գործի»,-մեզ հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։

Հաշվի առնելով, որ Արթուր Բադալյանին ԿԽՄԿ ներկայացուցիչներ մեկ ու կես տարի չեն այցելել՝ Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք սա ենթադրում է իրավիճակ, որ Ադրբեջանում կարող է հայ գերու նկատմամբ բռնություն կիրառվի և միտումնավոր տևական ժամանակ ԿԽՄԿ-ի այցելությունները չթույլատրվեն մինչ բռնության հետքերն անհետանալը, ինչին ի պատասխան պրն Զեյնալյանն արձագանքնեց՝ «Իհարկե, հնարավոր է նման բան, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում»։

ՀՀ արդարադատության նախկին նախարարը հավելեց նաև, որ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի գործիքակազմով ևս կարող են այցելություններ լինել գերիներին․ «ԽԿԿ-ն կարող է տարբեր աղբյուրներից ինֆորմացիա ստանալ և որոշել գերիներին այցելություն կատարելու վերաբերյալ։ ԽԿԿ-ն կարող է մոնիտորինգ իրականացնել և հանդես գալ զեկույցով։ Հայաստանը շատ բաց է այդ կառույցի հետ աշխատում համեմատաբար Ադրբեջանի», -ասաց նա։

Ըստ Եվրոպայի խորհրդի կայքի տեղեկատվության ԽԿԿ-ի զեկույցները հրապարակվում են, սակայն որոշ վերապահումներով․ «Համագործակցությունը տվյալ երկրի իշխանությունների հետ հանդիսանում է ԽԿԿ-ի աշխատանքի առանցքը, քանի որ հետապնդած նպատակը ազատազրկված անձանց պաշտպանությունն է, այլ ոչ խախտումների հայտնաբերման դեպքում պետությունների հանդեպ մեղադրանքների առաջադրումը: Գաղտնիությունը հանդիսանում է ԽԿԿ-ի աշխատանքի մյուս բնորոշ գիծը. Կոմիտեի եզրակացությունները, նրա զեկույցները, ինչպես նաև կառավարությունների պատասխանները, որպես կանոն, կրում են գաղտնի բնույթ: Ամեն դեպքում, սակայն, ԽԿԿ-ի կատարած աշխատանքի մասին տեղեկատվության մի զգալի մասը հասանելի է դառնում լայն հասարակայնությանը»,-գրված է կայքում:

Գերիներն ամենախոցելի անձինք են, բայց ելնելով վերոգրյալ փաստերից՝ նրանց այցելող միաջազգային կառույցներն այդ խոցելիությունը մեղմելու սահմանափակ մանդատ ունեն։  Գերիների իրավունքների պաշտպանությունը մեծապես կախված է այն երկրի իշխանությունից, որը հենց գերեվարել է այդ անձին։

Հիշեցնենք, որ այս տարի ՄԻԵԴ-ը հրապարակեց Ադրբեջանում 2010թ․ սեպտեմբերին գերեվարված և նույն թվականի հոկտեմբերին ադրբեջանական կողմի խոսքով ինքնասպանություն գործած 20-ամյա Մանվել Սարիբեկյանի վճիռը։ Եվրոպական դատարանը հաստատված է համարել Սարիբեկյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտումը, այսինքն՝ ըստ վճռի Ադրբեջանը խախտել է Սարիբեկյանի կյանքի իրավունքը։

Արթուր Բադալյանը, որն այդ ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից գերեվարված է եղել, մեզ հետ զրույցում նշեց, որ խոսակցություններ կային, որ հայ գերի են կախել իրենց ասածները չանելու համար։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ մղվող պատերազմում ըստ Արցախի ՄԻՊ-ի հավաքագրած նախնական տվյալների համաձայն՝ շուրջ 60 զինծառայող, և որոշ փաստերից ելնելով էլ մոտ 40 քաղաքացիական անձ է գերեվարել Ադրբեջանը։

Պատերազմի առաջին օրերից Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը սկսեցին հավաքագրել տվյալներ մարդու իրավունքների խախտումների՝ այդ թվում հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառված ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Ըստ հավաքագրած տվյալների կազմվեց Մարդու իրավուքնների պաշտպանի կողմից կազմված թվով հինգերորդ զեկույց, որին պետք է հաջորդի վեցերորդը։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դեռևս պատերազմի սկզբնական ժամանակահատվածում գրառում կատարեց, որ իրեն են ուղարկվել տեսանյութեր, որտեղ հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում ադրբեջանցի զինվորների կողմից։ Կառավարությունը գերիների կյանքի իրավունքը պաշտպանելու համար միջպետական գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ։ Դիմումներից մեկը՝ բոլոր գերիների նկատմամբ հումանիտար իրավունքի նորմերի պահպանման խնդրանքն է եղել։ Կառավարությունը նաև մի քանի ռազմագերու համար առանձին դրվագներով է դիմել ՄԻԵԴ՝ խնդրել անհատական անհապաղ միջոց կիրառել, որոնք բավարարվել են։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը դեկտեմբերի 4-ին ՖԲ գրառմամբ տեղեկացրեց, որ Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ:

Փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը համագործակցելով Կառավարության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱԱԾ-ի և Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երի հետ՝ իրենց դիմած հայ գերիների ընտանիքների անունից դիմումներ են ներկայացրել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով: Դիմումների մեծ մասը բավարարվել են։ Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ:

Եվ Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի ավարտից մոտ մեկ ամիս անց ԿԽՄԿ-ին փոխանցեցին գերիների ցուցակը՝ նրանց փոխանակման գործընթացը կազմակերպելու համար։ Գերիների փոխանակման հարցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և այս պատերազմից առաջ և հիմա հնչեցնում է բոլորը բոլորի դիմաց փոխանակելու սկզբունքը։ Հայկական կողմը նախքան պատերազմը դեմ էր այդ մոտեցմանը՝ Փաշինյանը նշել էր, որ հայկական կողմում գերեվարվածները ադրբեջանցի ռազմական հանցագործներ են, մինչդեռ Ադրբեջանում ՀՀ սովորական քաղաքացիներ են պահվում։

Այս պատերազմից հետո հայկական կողմի մոտեցումը փոխվեց։ ՀՀ վարչապետն օրերս նշեց, որ համաձայնեցված է սկզբունքը՝ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ. «Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլեւ պատերազմից առաջ հայկական եւ ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն», -ասել էր նա։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ հանդիպել է պատերազմի ընթացքում անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ բնակիչների հարազատների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Մուրադովն այցելել էր Ադրբեջան, հանդիպել որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել Արցախի ղեկավարությանը։

Ավելին՝ այստեղ

Լա Լիգան ամենաերկար մրցաշարն է, և պետք է պայքարել մինչև վերջ․ Յամալ Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Փոքր բիզնեսը հարկերից ազատելու մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԱնկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բանակն է․ Արամ ՊետրոսյանԿոնֆետը պայթել է երեխայի բերանում․ նրան շտապ տեղափոխել են հիվանդանոցԱլիևին շնորհակալություն հայտնելը արժանապատվության լուրջ կորուստ է. Ավետիք Չալաբյան Ինչպես է Հայաստանը ներգրավում հանքարդյունաբերական ներդրումներ. Վարդան Ջհանյանը` Minig.com.au-ին Պարզ ասած. Ինչպե՞ս են աշխատում արևային վահանակները Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ «Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. Լավրով Ջուր չի լինի․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ը տնտեսական միությունից վերածվում է ռшզմաքաղաքականի. Օվերչուկ Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է Զելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվը Մելանյա Թրամփը հայտարարել Է Պուտինի հետ շփումների մասին՝ ուկրաինացի երեխաներին ընտանիքների հետ վերամիավորելու հարցով Եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ Զելենսկի Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու․ Աբրահամյան Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ» Սա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ» Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ» Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ» Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ» «Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ» Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 5-ի համար Վանա լիճը կանգնած է էկոլոգիական ճգնաժամի առաջ«Ինտերի» մեկնարկային կազմըԼա մեդիա տաղավարում հարգելի Գայանե Պողոսյանի հետ զրուցել ենք տնտեսությունից, Ադրբեջանից, պարող սրտիկամոլներից. Հրայր ԿամենդատյանSotheby’s աճուրդից Արշիլ Գորկի է ձեռք բերվել. Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենՍաուդյան Արաբիայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքըԵկեղեցու կրած ծանր հարվածների մասին․ Մենուա Սողոմոնյանը Ընկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից․ Արսեն ԲաբայանԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումըՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինԵվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանԻնչ իրավիճակ է ճանապարհներին 20:15-ի դրությամբ 4 քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան«Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցՄի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանԴերասան Գոռ Համբարձումյանը ՔՊ ցուցակով կմասնակցի առաջիկա ընտրություններինՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն«Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան
Ամենադիտված