Արցախից նոր հաղորդագրություն են տարածել
Ուշադրության կենտրոնումԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուժային կառույցների ղեկավարների և Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին գերությունից վերադարձնելու, դիակները հակամարտության տարբեր գոտիներից հանելու հարցերը շարունակում են մնալ մեր հիմնական խնդիրն ու անելիքը: Այս օրերին մեր բոլոր ջանքները գործադրվում են առավելապես այդ ուղղությամբ:
ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ավելին՝ այստեղ