Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է
Ուշադրության կենտրոնումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Գյումրի եւ մասնակցում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ՝ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությանը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ Գյումրիում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել, փակ են քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներ: Արարողությանը մասնակցում են նաեւ տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները: Մինչ այդ Գյումրիի Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվել է պատարագ:
Ավելին՝ այստեղ