Հայտնի է` ինչ օրակարգով է Արա Այվազյանը մեկնում Մոսկվա
ՔաղաքականությունԴեկտեմբերի 7-ին ՀՀ և ՌԴ արտգործնախարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման և բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ գծով, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀ և այլ միջազգային հարթակներում դիրքորոշումների համաձայնեցման հիմնահարցերի ամբողջ շրջանակը:
Տեղի կունենա կարծիքների առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների վերաբերյալ: Կքննարկվի Ռուսաստանի ու ՀՀ արտգործնախարարությունների 2020-2021 թվականների խորհրդակցությունների ծրագրի կատարումը:
Հանդիպման օրակարգի առանցքային թեմաներից մեկը լինելու է ՌԴ և Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի միջև նոյեմբերի 9-ի հայտարարության գործնական իրականացումը:
Հումանիտար օգնություն ցուցաբերելու, ենթակառուցվածքները վերականգնելու, տրանսպորտային միջանցքներն ապաշրջափակելու գործընթացը կքննարկվի այս տարվա նոյեմբերի 21-ին ՌԴ-ի միջգերատեսչական պատվիրակության՝ Երևան և Բաքու կատարած այցերից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:
Ավելին՝ այստեղ