ՌԴ ՊՆ-ն՝ անհետ կորած հայ զինծառայողների մասին
Ուշադրության կենտրոնումԱմբողջ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտի խաղաղապահ առաքելության կենտրոնի թեժ գծում ստացվել է ավելի քան 210 դիմում՝ անհետ կորած հայ զինծառայողների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: «Թեժ գծի աշխատանքի ընթացքում՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը, 214 դիմում է ստացվել անհետ կորած հայ զինծառայողների վերաբերյալ»- ասված է հաղորդագրության մեջ: Մասնագետները ստուգել, մշակել եւ 186 զինծառայողի վերաբերյալ տվյալները փոխանցել են խաղաղապահ առաքելության կենտրոնի որոնողական խմբերին:
Ավելին՝ այստեղ