Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ


Մնաց 12 ժամ…Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ո՛չ, հարգելի մաեստրոներ, լավ չի լինելու, արդեն լավ չէր նույնիսկ այն ժամանակ, երբ նկարահանվում էիք։ Իսկ այսօր փաստացի աղետ է և ամեն օր ավելի վատ է լինելու։ Իսկ դուք չկաք։

Հարգարժան մտավորականները, ովքեր այսօր փորձում են լուծել մեր հասարակությանն ամենաշատ հուզող խնդիրները, իմ խորին համոզմամբ, աշխատում են անարդյունավետ գործիքներով։ Նախևառաջ խոնարհվում եմ ձեր ջանքի համար, բայց անկեղծորեն՝ չեմ հասկանում։ Դուք հայտարարել եք, որ ձեր պայքարն ապաքաղաքական է՝ դրանով իսկ երկարացնելով Նիկոլի պաշտոնավարումը, մինչդեռ ամեն ինչ շատ պարզ է. գերիների խնդրի լուծման բանալին միմիայն նրա ձեռքում է։

Դադարեցրե՛ք բոլոր այլ գործողությունները և պահանջե՛ք, եթե ձեզ ավելի հեշտ է ապաքաղաքական ձևով, որ հենց այսօր Նիկոլը հայտարարի՝ հայկական զորքերի դուրսբերումը դադարեցվում է այնքան ժամանակ, մինչև բոլոր գերիները չվերադառնան տուն։ Դա միակ ու արագ լուծումն է, որը կախված է միայն Նիկոլից. սառեցնել բոլոր գործընթացները մինչև գերիների վերադարձը։ Հակառակ պարագայում այս հարցը կարող է տևել շատ երկար։

Երեկ մեր մտավորականները շրջեցին դեսպանատներով։ Նույնը պատրաստվում են անել նաև այսօր։ Պետք է նկատել, որ այնտեղ սովորաբար գնում են պետությունից հույս կամ պետական միավոր չունեցող, ներկայացուցչականությունից զուրկ համայնքների անդամները, օրինակ քրդերը։

Իսկ եթե դուք եք գնում, ապա այնտեղ ձեզ կարող են քաղաքավարի հարցնել՝ «իսկ դուք պետություն չունե՞ք»։ Այդ մարդիկ պետության ներկայացուցիչներ են այլ պետությունում։ Այդպես էլ այդ հիմնարկն անվանում են՝ Հայաստանի Հանրապետությունում այսինչ երկրի դեսպանություն։

Դուք ուրիշի երկրի դեսպանություն գնում եք, որ այդ մարդիկ ի՞նչ անեն, եթե գերիների վերադարձը մեր պետության գործառույթն է և հենց Նիկոլի ձեռքում է։

Իրականում դուք ստեղծել եք պատային իրավիճակ։ Վստահ լինելով, որ Նիկոլն անկարող է, այնուամենայնիվ չեք ուզում պայքարել նրա դեմ, հարցը փորձում եք լուծել առանց նրա ու առանց նրա դեմ պայքարելու՝ դրանով որևէ կերպ չօգնելով ու չազդելով գերիների փոխանակման գործընթացին։

Նորից եմ կրկնում՝ հարցի լուծման մեխանիզմը միայն Նիկոլի ձեռքում է։ Բայց նրա փոխարեն այդ գործը ցանկանում եք, որ անեն արտասահմանցի դիվանագետները։ Ու դա միայն այն պատճառով, որ խուսափում եք քաղաքական պահանջներից, որ ձեզ «նախկին» չասեն։ Այսինքն, ֆեյսբուքյան ֆեյքերի՝ ձեզ պարտադրված վախերի պատճառով դուք չեք փոխում վիժվածքին ու, հակառակ որևէ ռացիոնալության, պահանջում եք, որ դրանով զբաղվեն այլ երկրներ։ Սա առո՞ղջ մոտեցում է։

Չի կարող գերիների վերադարձի պահանջը քաղաքական չլինել։ Դա քաղաքական է ծայրից ծայր։ Գերիներով պիտի զբաղվի այդ մարդկանց ներկայացնող իշխանությունը։ Ուղղակի նույնիսկ այս օրհասական պահին դուք փորձում եք լինել պոլիտկոռեկտ՝ առանց հաշվի առնելու, որ շեղվում եք հարցի լուծման էությունից։

Հ.Գ. Մենք բոլորս ունենք սխալներ։ Բոլորս անխտիր՝ մտավորական, բանվոր, ինժեներ, քաղաքական գործիչ։ Կան մարդիկ, որ ընդունում են իրենց սխալները և խիզախում են դա շտկել, և կան նրանք, ովքեր թաքնվում են բառերի ու ձևակերպումներից հետևում՝ խորացնելով աղետի չդադարող ծավալները։ Մեր երկրի փրկությունը՝ համազգային գերխնդիր է, տղաների վերադարձը՝ պետական նպատակ, իսկ պետության սխալ ընթացքը կանգնեցնելը՝ քաղաքական անհրաժեշտություն։

Մենք բոլորս պետք է համարձակություն ունենանք դուրս գալ մեր վախերից ՝ անկախ այն հանգամանքից, թե ով ինչ է ասում, որտեղ է եղել անցյալում կամ ով է այսօր մեր կողքին։ Կարևորը՝ միավորվել հանուն։ Այսօր այդ օրն է։ Դրանից անդին ամեն ինչ երկրորդական է։ Փրկում ենք երկիրը՝ դուրս գալով փողոց կամ տապալում ենք այն՝ տանը նստած։

Մնաց 12 ժամ»:

 

 

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԻշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել Կարապետյան
Ամենադիտված