Էրդողանը շոշափում է Ռուսաստանի թեժ կետերը
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Արցախում խաղաղության երաշխավոր են Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը: Այդ հայտարարությունն արվել է Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւի քվեարկությունից առաջ, որպես շանտաժ, այն իմաստով, որ Ֆրանսիան չփորձի իր քաղաքական որոշումով ազդել իրավիճակի վրա եւ կոտրել այն տրամաբանությունը, որ պարտադրվել է Արցախի դեմ պատերազմով:
Անկարան եւ Բաքուն ունեն լուրջ մտավախություն, որ եռակողմ համաձայնագրից Ֆրանսիայի եւ ԱՄՆ դժգոհությունը ջերմացնում է Մոսկվային, որը ստացավ ռազմական ներկայություն Արցախում, հայկական կյանքերի եւ տարածքների հաշվին:
Ռուսաստանը կփորձի առավելագույնը ստանալ Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի աշխուժությունից, որոնք դնում են Թուրքիայի դերի վերաբերյալ պարզաբանումների, ինչպես նաեւ Արցախի կարգավիճակի հարց: Էրդողանն ըստ ամենայնի կասկած ունի, որ Պուտինը այժմ կարող է անել այն, ինչ մինչեւ հիմա արել է ինքը Էրդողանը՝ խաղալ Արեւմուտքի եւ Թուրքիայի միջեւ: Էրդողանը խաղում էր Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ:
Ավելին՝ այստեղ