Արոնյանն ընդդեմ Անանդի
ՍպորտԼոնդոնում մեկնարկած՝ London Chess Classic սուպերմրցաշարում, այսօր տեղի կունենան երկրորդ տուրի պարտիաները:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Վիշվանանթան Անանդը: Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը միավոր էր կիսել Կարունայի հետ:
Առաջին տուրից հետո առաջատարը Անիշ Գիրին է՝ մեկ միավորով, Արոնյանն իր ակտիվում ունի 0,5 միավոր: