Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

Ներհայաստանյան «պատային» իրավիճակ

Հետևելով ներհայաստանյան իրադարձությունների ընթացքին՝ պարզ է դառնում հետևյալը․ ներկայումս Հայաստանում չկա ստեղծված իրավիճակից դուրս գալու քաղաքական որևէ սցենարի սոցիալական, հանրային բազա, որի վրա կարող էր դիտարկվել այդ սցենարի առաջխաղացման հավանականությունը: Միևնույն ժամանակ, անկասկած է մի բան, որ որևէ սցենար չի կարող առաջխաղացում ունենալ՝ չունենալով հանրային վստահություն: Եվ այն, որ «մրցակից» մյուս սցենարներն էլ են զուրկ այդ մրցակցությունից, չի կարող լինել հնարավորություն:

Հայաստանում որևէ հանգուցալուծում կարող է տեղի ունենալ միայն հանրային լեգիտիմություն ունենալու պարագայում: Ըստ էության՝ դա չի նշանակում, որ բացառվում են ոչ լեգիտիմ զարգացումները: Ի վերջո, մենք ապրում ենք բարդ և հակասական ոչ միայն ներքին, այլև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական ռազմաքաղաքական պայմաններում, որոնց առավելագույն բնորոշ հատկանիշը անկանխատեսելիությունն է: Բայց, եթե մենք խոսում ենք որևէ հանգուցալուծման մասին՝ լինի դա Նիկոլ Փաշինյանի և կառավարության հեռանալով, ժամանակավոր կառավարության ձևավորումով, թե անմիջապես արտահերթ ընտրությամբ, ապա հանգուցալուծում ասվածը դրական իմաստ և վեկտոր կարող է պարունակել բացառապես հանրային շոշափելի լեգիտիմության պայմաններում:

Չլինի լեգիտիմություն, Հայաստանը մի անկանխատեսելի, անորոշ և լարված իրավիճակից կտեղափոխվի մեկ այլ լարված և անորոշ փուլ: Այդ անցման շրջանում էլ թե՛ Հայաստանի ներսի, թե՛ արտաքին որոշակի ուժեր գուցե կլուծեն իրենց համար կարևոր հարցեր, ինչը, սակայն, ոչ միայն կապ չի ունենա հասարակության և պետության հետ, այլ կլինի ուղիղ հակասության մեջ: Հակասության մեջ, եթե ոչ անգամ բովանդակությամբ, ապա ձևով` ինքնին:

Վերջին հաշվով, ցավագին ու անգամ ողբերգական այս պարտությունը, լինելով առաջին և գլխավոր հերթին գործող իշխանության պատասխանատվության դաշտում՝ դա առնվազն աքսիոմատիկ է, միևնույն ժամանակ նաև մեր հետանկախական և հետհաղթանակային շրջանի պատասխանատվության հարցն է, անարդյունավետության, Հայաստանի համեմատական առավելությունները մսխելու հարցը: Եվ այստեղ խնդիրների, համակարգային շեղումների արմատը թերևս այն է, երբ կոտրվեց Հայաստանում քաղաքական իշխանության ձևավորման հանրային կամքը՝ առաջին իսկ փորձից:

Հայաստանում հանրությանը զրկելով իշխանության հենարան լինելու հնարավորությունից, վերնախավերն իրենք իրենց զրկեցին դիմադրունակությունից, այդ թվում՝ արտաքին և անվտանգային: Փաստացի լեգիտիմության փոխարեն օժտվեցին խոցելիությամբ, ամբողջապես արտաքին միջավայրերից կախվածությամբ: Այդ իսկ պատճառով, երբ արտաքին միջավայրը բարենպաստ էր, բարվոք էր նաև Հայաստանի վիճակը, երբ արտաքին միջավայրը դարձավ անբարենպաստ` Հայաստանը կանգնեց լրջագույն խնդիրների առաջ:

 

Անի Ավագյան

Pressmedia.am

Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասինՄեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներինՍթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էՆպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարարԷջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են ՌուսաստանՀայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովինԱյն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան ԱբրահամյանՆյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին
Ամենադիտված