Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Մահացել է Էմիլ Աբրահամյանը

Հասարակություն

Մահացել է Էմիլ Աբրահամյանը… Այս ցավալի լուրը կայծակի պես խոցեց հադրութցիների առանց այն էլ վիրավոր հոգիները, որոնք դեռ ուշքի չեն գալիս իրենց հայրենի քաղաքի կորստից:

Չկա մի հադրութցի, որը չճանաչի այս մեծ հայրենասերին՝ Ղարաբաղյան շարժման առաջնորդներից և գաղափարախոսներից մեկին: Արթուր Մկրտչյանի, Իգոր Մուրադյանի, Մանվել Սարգսյանի և շարժման այլ ակտիվիստների ուղեկիցը` Էմիլը, բոլորից առանձնանում էր իր սկզբունքայնությամբ, ազգային գաղափարների ճշգրտության մեջ համոզվածությամբ, ոգու ամրությամբ, անձնական ցավը հայկական պետականության վերածննդի մեծ գործին ստորադասելու կարողությամբ:

Վիրտուոզ դիմանկարիչը, ազգային պետություն կերտելու գաղափարախոսի ունակություններով օժտված մարդն ու միևնույն ժամանակ համեստ հայրենասերն իր ժողովրդի կողմից չգնահատված մնաց։ Ազգային-ազատագրական շարժման ու ազատ ու անկախ Միացյալ Հայաստան կառուցելու գաղափարի ջատագովն այդպես էլ չտեսավ իր երազած երկիրը, ինչպես դա չտեսան շատ ազատատենչ հայեր, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն այս գաղափարի:

Ղարաբաղյան շարժումն Էմիլից խլեց հորը՝ Սամվել Աբրահամյանին, որին կտտանքների ենթարկեցին ադրբեջանական գերության մեջ, որտեղ նա հայտնվել էր Էմիլի փոխարեն, ում 1988-ին հետապնդում էին ռուսական պարեկատունը և ադրբեջանական ՕՄՕՆ-ը: Այնուհետև ղարաբաղյան առաջին պատերազմը խլեց նրա եղբորը՝ Էրիկ Աբրահամյանին և նրա քրոջ ամուսնուն՝ Շահեն Ստեփանյանին: Բայց նույնիսկ այս դառը կորուստները չէին կարող կոտրել իր երկրի ազատության և անկախության հանդեպ Էմիլի կամքը:

ԼՂՀ ստեղծումից և պատերազմի ավարտից հետո, Էմիլը, արդեն մեծ տարիքում, ամուսնացավ գեղեցկուհի Նարինեի հետ, որի հետ լույս աշխարհ բերեցին իրենց որդուն՝ Սամվելին:

Բայց Հադրութը չկարողացավ գնահատել իր արժանի որդուն: Այն ժամանակվա իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումներ և ճնշումներ սկսվեցին Էմիլի և նրա ընտանիքի նկատմամբ: Էմիլը ստիպված էր ընտանիքի հետ տեղափոխվել Երևան, որտեղ մինչև կյանքի վերջին օրերն ապրում էր շատ համեստ կյանքով՝ վաստակելով իր նկարներով:

Երբեմն հետ ես նայում և սկսում հասկանալ, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, սկիզբ է առել դեռևս հետպատերազմյան տարիներին, և արդեն այդ ժամանակ սկսվեցին Շարժման իդեալներից շեղվելու և պատերազմում հաղթած երկիրը երրորդ երկրների շահերին ստորադասելու միտումները: Հենց այդ պատճառով արդեն 1997 թվականից սկսած  սկսեցին ճնշել Շարժման բոլոր ակտիվիստներին և պատերազմի մասնակիցներին:

Վետերաններն ու, այսպես կոչված, ընդդիմությունը քաղաքացիական հասարակությունը ոչնչացնելու և այլախոհներին հետապնդելու յուրատեսակ գործիք դարձան: Ավաղ, այսօր մենք քաղում ենք ազատության և ինքնիշխանության ջատագովների դեմ իշխանության մեջ գտնվողների 23-ամյա պայքարի պտուղները:

Էմիլը կյանքից հեռացավ կորոնավիրուսի պատճառով: Բայց նույնիսկ եթե չլիներ այս նենգ հիվանդությունը, միացյալ Հայաստանի ազատության և անկախության այս մեծ մարտիկը՝ Էմիլ Աբրահամյանը, կմահանար իր այնքան սիրելի Արցախը Ադրբեջանին հանձնելու ամոթից, որի դեմ մենք ժամանակին անիրականանալի թվացող համահայկական ազգային-ազատագրական շարժում ենք իրականացրել և անհավասար պատերազմում պարտության մատնել Լեռնային Ղարաբաղն ուզուրպացրած երկրին:

Ժողովուրդը, որ չկարողացավ գնահատել Արթուր Մկրտչյանին, Իգոր Մուրադյանին, բնականաբար, չգնահատեց նաև Էմիլ Աբրահամյանին: Ցավոք, նման ժողովուրդը չի կարող արժանապատիվ ապագա ունենալ, անկախ նրանից, թե որքան ենք դա ցանկանում․․․

Ավելին․․․

«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»
Ամենադիտված