ՖԻՖԱ-ի փոխնախագահներ Խավիտը և Նապոուտը 90 օրով հեռացվել են ֆուտբոլային գործունեությունից
ՍպորտՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) էթիկայի հանձնաժողովի արբիտրաժային պալատը 90 օրով կասեցրել է երկու փոխնախագահներ, կազմակերպության գործադիր կոմիտեի անդամներ Ալֆրեդ Խավիտի (Հոնդուրաս) և Խուան Անխել Նապոուտի (Պարագվայ) ֆուտբոլային գործունեությունը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՖԻՖԱ լրատվական ծառայությունը:
Պաշտոնյաների հեռացման հիմք է ծառայել նախօրեին ԱՄՆ-ի արդարադատության նախարարության` ՖԻՖԱ-ի 16 պաշտոնյաների նկատմամբ մեղադրական եզրակացությունը: Դրանց թվում են նաև Խավիտը և Նապոուտը: Պաշտոնյաները ձերբակալվել են դեկտեմբերի 3-ին Ցյուրիխում, որտեղ անցկացվել է ՖԻՖԱ գործադիր կոմիտեի նիստը: