Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Ասկերանի շրջանից ևս 2 գյուղ տարհանում են՝ Ադրբեջանին հանձնելու համար. armeniasputnik.am

Հասարակություն

Արցախի Ասկերանի շրջանից վեց գյուղ արդեն անցել են հակառակորդի վերահսկողության տակ, ևս երկուսն էլ կանցնեն։ Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Մանգասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այդ ութ գյուղերում ընդհանուր առմամբ 2733 մարդ է ապրել, որոնք բոլորը մնացել են առանց տների։

«Պատերազմի ժամանակ հակառակորդը գրավել է Ասկերանի վեց գյուղ` Ավետարանոցը, Ակնաղբյուրը, Մադաթաշենը, Սխնախը, Ջրաղացները և Մոշխմհատը։ Այդ գյուղերից 2233 մարդ` 525 ընտանիք, մնացել են առանց տան, այժմ նրանք Հայաստանի Հանրապետությունում են։ Եվս երկու գյուղից ներկա պահին են տարհանվում բնակիչները։ Խոսքը Արմենակավան և Ուխտասար գյուղերի մասին է, առաջինում բնակվում է 150 մարդ, երկրորդում` 350։ Մինչև վերջին պահը հստակ չէր` այդ գյուղերն անցնում են հակառակորդի վերահսկողության տակ, թե ոչ։ Երկու օր առաջ է պարզվել, որ համաձայն եռակողմ հայտարարության` դրանք էլ են դառնալու Ադրբեջանինը», – նշեց Մանգասարյանը։

Այժմ Արմենակավանի և Ուխտասարի բնակիչները շտապ տարհանում են իրենց գույքը, սակայն դեռևս բոլորը չեն տեղափոխվել. տրանսպորտի հետ կապված խնդիրներ կան։ Մանգասարյանի խոսքով` օրական մի քանի անգամ պետության աջակցությամբ մեքենաներ են գնում–գալիս գյուղեր, սակայն դեռ տեղափոխելու իրեր և մարդիկ կան։

«Արմենակավանի և Ուխտասարի բնակիչները շատ նեղսրտած են. իրենց 30 տարվա ստեղծածը թողնում են հակառակորդին», – պատմեց պաշտոնյան։

Ասկերանի կորսված ութ գյուղերի բնակիչներին սկզբնական շրջանում ծրագրված էր Ասկերանի շրջանի այլ համայնքներում տեղավորել, սակայն բնակֆոնդի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալի խոսքով` անտուն մնացած մարդիկ երկու անգամ շատ են շրջանում առկա ազատ բնակարաններից։

«Ստացվում է, որ պետք է Ստեփանակերտ էլ տեղափոխենք մարդկանց, բայց այնտեղ նաև պետք է տեղավորվեն Շուշիի և Հադրութի բնակիչները։ Մի խոսքով` ահավոր վիճակ է։ Ըստ այդմ` ուզում եմ կոչով դիմել արցախցիներին. եթե տուն եք կորցրել, դեռ մի վերադարձեք Արցախ։ Մենք ծրագրում ենք Ասկերանում դպրոցների, մանկապարտեզների շենքերը հարմարեցնել բնակության համար։ Բայց դրա համար ժամանակ է պետք։ Մահճակալ չկա, խոհանոցային պարագաներ չկան։ Իսկ մարդիկ Հայաստանից գալիս են, ու փաստի առաջ ենք կանգնում», – ասաց Մանգասարյանը։

Նրա խոսքով` օրական 20-22 ժամ հեռախոսով խոսում է Հայաստանում գտնվող ասկերանցիների հետ, բայց միևնույնն է` նրանցից շատերը վերադառնում են Արցախ և խնդրում տան հարց լուծել։

Ավելին․․․

Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը
Ամենադիտված