Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Եվրոպա՝ մրցակից դառնալով «Գազպրոմ»-ին
Ուշադրության կենտրոնումԿասպյան գազը Եվրամիություն տեղափոխելու համար կառուցված Անդրադրիատիկ գազատարը (TAP) հանձնվել է շահագործման: Այդ մասին տեղեկացնում է գազատարի պաշտոնական կայքը:
Ակնկալվում է, որ Ադրբեջանից խողովակաշարով 10 միլիարդ խորանարդ մետր գազ կտեղափոխվի Եվրամիության երկրներ: Գազատարի թողունակությունը տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր է:
Գազատարը Եվրոպական հարավային գազային միջանցքի մի մասն է, որը ներառում է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ 2» նավթահանքը, «Հարավկովկասյան» գազատարը և Անդրանատոլիական գազատարը, որոնք անցնում են վրացական սահմանով Թուրքիայից դեպի Հունաստան. գազատարը հատում է Հունաստանի և Ալբանիայի տարածքները և հասնում Իտալիայի հարավային հատված: «Հարավային գազային միջանցք» նախագծի արժեքը 40 մլրդ դոլար է, երկարությունը`3500 կմ:
Ավելին՝ այստեղ