Մոսկվայում ադրբեջանցիների ավազակախումբ է վնասազերծվել
ՄիջազգայինՌուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները «Ռըսե արագ արձագանքման հատուկ ջոկատի աջակցությամբ Մոսկվայում ձերբակալել են Ադրբեջանի երկու քաղաքացիների, որոնք կասկածվում են մարդկանց առեւանգման կազմակերպման, շորթման եւ ավազակային հարձակումների մեջ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նոյեմբերի 20-ին ձերբակալվածները փորձել են առեւանգել Մոսկվայի մի հայտնի ձեռնարկատիրոջ, սակայն տղամարդը ակտիվ դիմադրություն է ցուցաբերել, ինչը խանգարել է իրագործել հանցավոր ծրագիրը:
Տիրանալով ձեռնարկատիրոջ փողերին՝ հարձակվողները թաքնվել են: Տվյալ փաստով «խմբակային ավազակությունե հոդվածով քերական գործ է հարուցվել:
Ձերբակալության պահին կասկածյալներից առգրավվել է դանակ, որը նրանք օգտագործել էին հարձակման ժամանակ, եւ ավտոմեքենա, որով նրանք թաքնվել են հանցագործության վայրից: Ներկայում միջոցառումներ են անցկացվում նրանց մասնակցությունը նմանատիպ այլ հանցագործություններում պարզելու համար: