«Հրապարակ». Աննա Հակոբյանին նկատողություն անելու համար Մոսին հեռացվե՞լ է Արցախից
Ուշադրության կենտրոնում«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը երեկ ազատման դիմում ներկայացրեց։ Մեզ հետ զրույցում Հակոբյանը հաստատեց իր հրաժարականի մասին տեղեկությունը՝ ասելով, որ պատճառների մասին կխոսի առաջիկայում հրավիրվելիք իր ասուլիսի ընթացքում։ Թե երբ է ասուլիս հրավիրելու, ասաց, որ լրացուցիչ կտեղեկացնի։
Հիշեցնենք նաեւ, որ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի 24-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Իսկ ավելի վաղ՝ երկար տարիներ, ղեկավարել է Արցախի պաշտպանության բանակը:
Ավելին՝ այստեղ