Վիետնամը եւ ԵԱՏՄ-ն հաջորդ շաբաթ կստորագրեն ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը
ՄիջազգայինՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կառավարության մայիսի 21-ի նիստում հայտնել Է, որ Վիետնամի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Պլանավորվում Է փաստաթղթերն ստորագրել հաջորդ շաբաթ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում, որը կկայանա Ղախախստանում: Դա մեր առաջին արտոնյալ համաձայնագիրն Է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ. կնվազեցվեն կամ կզրոյացվեն ապրանքների զգալի խմբի մաքսատուրքերի հարկադրույքները»,- ասել Է Դմիտրի Մեդվեդեւը: