Ռուսաստանի փոխարտգործնախարարը խոսել է Արցախի կարգավիճակի մասին
Ուշադրության կենտրոնումԱրցախում ռուս խաղաղապահների թվաքանակի մեծացման հարց չի քննարկվում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուս խաղաղապահների թվաքանակի հարցը որոշվել է երեք ղեկավարների հայտարարությամբ: Մենք հիմք ենք ընդունում այն, ինչ այնտեղ գրված է»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հարցին, Ռուդենկոն ասել է, որ որոշման համար ժամկետներ չկան:
Ավելին՝ այստեղ