Կալիֆորնիայում հրաձգության մասնակիցը կապ է ունեցել ահաբեկիչների հետ
ՄիջազգայինԿալիֆորնիայում հրաձգության մասնակիցներից մեկը՝ Սայեդ Ռիզվան Ֆարուքը, օգտագործել է սոցիալական կայքերը ՀԴԲ-ի հսկողության տակ գտնվող ծայրահեղականների հետ կապ պահելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հատուկ ծառայությունների ներկայացուցչի խոսքով՝ ներկայումս քննիչները փորձում են պարզել՝ արդյոք Ֆարուքը կապ է ունեցել արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների հետ:
Հիշեցնենք, որ 2 զինված անձինք դեկտեմբերի 2-ին ներխուժել էին Սան Բերնարդինո քաղաքում գրասենյակային շենքերից մեկն ու կրակ բացել հրազենից: Մահացել է 14 մարդ, 21-ը ստացել են վնասվածքներ:
2 կասկածյալներին դեպքի վայրից թաքնվելուց մի քանի ժամ անց չեզոքացվել է ոստիկանության կողմից: