Էրդողանը պատահաբար «մատնել» է ԱՄՆ-ին՝ հերքելով ԻԼԻՊ-ի հետ կապերի համար ՌԴ-ի մեղադրանքները
ՄիջազգայինԹուրքիան նախկինի պես չի պատրաստվում պատասխանատվություն վերցնել իր վրա՝ ոչ խոցված ռուսաստանյան ինքնաթիռի, ահաբեկիչների հետ նավթի վաճառքն իրականացնելու, ոչ էլ գրոհայինների համար, որոնք հանգիստ օգտագործում են իր տարածքը, թեև այդ բանը հաստատող ապացույցները գնալով ավելանում են: Տպավորություն է ստեղծվում, որ Անկարան չի ամաչում իր բացահայտ երկակի խաղից. փոխանցում է РЕН ТВ-ն:
Ավելի վաղ Էրդողանը հանդես է եկել Մոսկվայի վրա ակնհայտ հարձակումներով, իսկ երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարարն առաջին անգամ խոցված ռմբակոծիչի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ: Նա անմիջապես հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան ընդհանուր թշնամի ունեն:
Փորձելով կողքի վրա մեղավորներ գտնել՝ Էրդողանն ակամա «մատնել» է իր հուշողներին: Նրանց, ովքեր խորհուրդ են տալիս նրան, թե ինչպես կարելի է դուրս գալ, մեղմ ասած, անհարմար իրավիճակից: