Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ


ՀՀ վարչապետի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում։

Մարդու իրավունքների պաշտպանի դատապարտող հայտարարությունը տարածվել է հենց այդ գիշեր, երբ դեռ իրադարձությունները չէին ավարտվել՝ առաջնային հրամայական համարելով իրար նկատմամբ բռնության որևէ դեպքի, անգամ բռնության որևէ կոչի կամ հնարավորության բացառումը։ Իրականացվել է իրադարձությունների անհապաղ դիտարկում՝ ապահովելով կապ իրավապահ մարմինների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի այդ հայտարարությամբ առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ գործադրված բռնությանը՝ որակելով այն անընդունելի ու դատապարտելի արարք ու որ առավել ևս դա, ըստ այդ պահի տվյալների, տեղի էր ունեցել երեխայի ներկայությամբ։

Ավելին, դրանից անմիջապես հետո խոսել եմ առողջապահական համապատասխան մարմինների հետ՝ կապված պարոն Միրզոյանի առողջական վիճակի հետ: ՀՀ խորհրդարանի ղեկավարին ևս մեկ անգամ մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Նորից եմ հայտարարում, չնայած քանիցս արձանագրել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանն օժտված չէ մասնավոր անձանց, կոնկրետ քաղաքացիների պատասխանատվության ենթարկելու, կոնկրետ մարդկանց նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու իրավասությամբ:

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած ցավալի իրադարձությունները կանխելու, դրանք հետագայում բացառելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը երաշխավորելու ուղիղ պարտավորություն ունեն պետական իրավասու մարմինները:

 

Պատճառաբանությունը, թե իրավապահ մարմինների բավարար քանակի ծառայողներ Երևանում այդ պահին առկա չեն եղել՝ տեղի ունեցածը կանխելու համար, քանի որ գտնվել են առաջնագծում, անընդունելի է:

Պետությունը պարտավոր է կանխատեսել երկրի ներսում ու այն էլ ռազմական դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության երաշխավորման համար իրավապահ մարմինների անհրաժեշտ քանակությամբ ու մասնագիտացմամբ ծառայողների առկայություն երկրում:

Մարդը, քաղաքացին պարտավոր չէ հանդուրժել իր իրավունքների խախտումները, այդ թվում՝ բռնությունն այն պատճառով, որ պետական իրավասու մարմինները չեն կարողացել ապահովել նրա անձնական անվտանգության համար անհրաժեշտ պայմաններ:

Պետությունը պարտավոր էր կանխատեսել նման հնարավոր զարգացումներ՝ հաշվի առնելով, որ պատերազմական գործողությունների ավարտի հետ կապված անսպասելի զարգացումները տեղի ունեցան հանրությանն այդ զարգացումներին պատշաճ ձևով չնախապատրաստելու պայմաններում:

Այս պահին էլ Մարդու իրավունքների պաշտպանը գտնվում է իրավապահ մարմինների հետ սերտ կապի մեջ ու բարձր եմ գնահատում նրանց գործառույթների դերը մեր երկրում՝ հատկապես այս պատասխանատու օրերին:

Իրավապահ մարմինների գործընկերները տարել են գիշերուզօր աշխատանք ու հաճախ գործել բարդ իրավիճակներում: Այդուհանդերձ, պետք է անել այնպես, որ խոսքը գնա ոչ թե նման ցավալի դեպքերի հետևանքների վերացման, այլ դրանց կանխարգելման մասին։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այս գիշերվա գրառման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, ապա այն կշռադատված, հիմնավորված արձագանք էր, որն ուղղված էր ողջ հանրությանը, ուներ կանխարգելիչ նպատակ ու հիմնված էր վերջին օրերին արձանագրված հիմնական գործոնների վերլուծության վրա`

1) զինվորական համազգեստով ու զինված անձանց՝ ատելություն, վիրավորանք ու սպանության սպառնալիքներ պարունակող ուղերձներ առաջնագծից ու դրանց լայն տարածում,

2) նույնաբնույթ ուղերձներ մի շարք քաղաքացիական անձանց կողմից,

3) հանրային առանձին, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ուղղակի կամ անուղղակի ատելության ու բռնության սպառնալիքների հրապարակային տարածում,

4) Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանին ատելություն, բռնության կոչեր ու սպանության սպառնալիքներ պարունակող տեսանյութի ցուցադրում,

5) սոցիալական ցանցերում ատելություն, բռնության կոչ, հայհոյանք ու սպառնալիքներ պարունակող ագրեսիվ գրառումների ու մեկնաբանությունների կտրում աճ՝ գլխավորապես կեղծ օգտահաշիվներից՝ կազմակերպված, կոնկրետ նպատակներով ու թիրախներով:

Այս հայտարարությամբ ևս մեկ անգամ բոլոր քաղաքացիներին խնդրում եմ, իսկ հանրային պաշտոնյաներից ուղղակի պահանջում եմ անել ամեն ինչ՝ ապահովելու համար երկրում համերաշխություն, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ:

Այս հիմնարար սկզբունքը պետք է գիտակցեն ուղղակի բոլորը՝ անկախ նրանից պաշտոնյա են, թե պաշտոնյան չեն, ինչ քաղաքական կամ այլ տեսակի հայացքներ ունեն:

Եվս մեկ հստակ արձանագրում բոլորի համար, որը հաճախ շահարկումների պատճառ է դառնում.

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը հստակ է՝ ուղիղ ազդեցությամբ պաշտպանել մարդուն պետական կամ ցանկացած այլ հանրային մարմնից կամ պաշտոնյայից:

Հետևաբար, պաշտոնյաներն իրենց լիազորությունների իրականացման կամ չիրականացման, դրանց հետևանքների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ակնկալել չեն կարող։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

 

 

 

 

 

 
Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԻշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել Կարապետյան
Ամենադիտված