Հողերի հանձնման նոր ժամկետը կոչված է մեղմելու բողոքի ալիքը Հայաստանում Ռուսաստանի քաղաքականության դեմ
Ուշադրության կենտրոնումԴատելով զանգվածային բողոքը ճնշելու մեթոդներից, իրադարձությունների ընթացքը գտնվում է ՌԴ դեսպանատան լիակատար կառավարման ներքո: Դա է վկայում մասնավորապես ԱԺ ԻՔ խմբակցության նոյեմբեր 12-ի հայտարարության տեքստի լեզվաբանական վերլուծությունը: Այն կազմվել է ռուսերեն՝ մոսկովյան կառավարական շրջանակներին հատուկ իմաստային եւ դարձվածային կարծրատիպերի օգտագործմամբ: Բողոքի ցույցերի կազմակերպիչների ձերբակալությունների մարտավարությունը ճշտիվ համապատասխանում է ՌԴ ՆԳՆ հանձնարարականներին: Արցախյան պատերազմների երեւելի մարտիկների, մասնավորապես Աշոտ Մինասյանի դեմ, բռնությունների եւ կամայականության արշավը վկայում է հայաստանյան իրողությունների եւ ճիշտ գնահատականի բացակայությունը:
Այս հանգամանքը շեշտում է այն, որ կամայականություններն ուղղորդվում եւ անմիջականորեն իրականացվում են Հայաստանը վատ ճանաչող ՌԴ հատուկ էմիսարների կողմից: Վերջին հանգամանքը վկայում է նաեւ Մոսկվայում հայ ժողովրդի ցասման հավանականության սխալ հաշվարկի մասին:
Նույն մարտավարությանն է համապատասխանում հողերի հանձնման եւ հայ զինյալների զորացրման ժամկետի տեղափոխումը եւ մայրաքաղաք Երեւանից հեռու պահելը: Ճիշտ այդպես էր վարվում ՌԴ Անվտանգության Դաշնային Ծառայությունը, երբ Հյուսիսային Կովկասի, մասնավորապես «ադրբեջանցի» ահաբեկիչներին հավաքագրում եւ ռուսական պետբյուջեի հաշվին «գործուղում» էր Սիրիա, Լիբիա, Յեմեն եւ այլուր:
Ժամկետի տեղափոխումը հետապնդում է հայ մարտիկների ոչ միաժամանակյա, այլ ժամանակի մեջ «լղոզված» վերադարձը քաղաքներ եւ գյուղեր՝ հակակառավարական պայթյունը կանխելու ակնկալիքով: Ավելորդ է ասել, որ այս մարտավարությունը հեռու է իշխանությունների կողմից մինչ այժմ իրականացված կոպիտ ու պարզունակ գործելակերպից:
Նույն ռուսական մեթոդաբանությանն է հետեւում երկրի համար բախտորոշ որոշումների իրականացումը Նոր տարվա նշումից մեկ շաբաթ առաջ, կամ մեկ շաբաթ անց՝ հանրության ուշադրության կիզակետից հեռացնելու նպատակով:
Ավելին՝ այստեղ