Իրանի ցամաքային ուժերը հյուսիսարևմտյան սահմանի ուղղությամբ հարվածներ է հասցրել հակահեղափոխական գրոհայինների դիրքերին. MEHR
Ուշադրության կենտրոնումԻրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից» հայտնել են, որ իրենց ցամաքային ուժերը հարձակում են իրականցնել իրանական սահմանի այն կողմում գտնվող հակահեղափոխական խմբավորումների գրոհայինների դիրքերին՝ ծանր վնաս հասցնելով թշնամիներին. տեղեկացնում է ՄԵՀՐ գործակալությունը: «Ինչպես բազմիցս հայտարարվել է, Իրանի ժողովրդի և հատկապես սահմանային շրջանների բնակիչների անվտանգությունն ու խաղաղության պահպանումը կարմիր գիծ են իրանական բանակի համար, հատկապես ԻՀՊԿ ցամաքային ուժերի համար»,- ասվում է ասվում է հայտարարության մեջ՝ նշելով որ ահաբեկչական տարրերը կպատժվեն իրենց հանցագործությունների համար:
Ավելին՝ այստեղ