Դադիվանքի մոտ կտեղադրվի ռուս խաղաղապահների դիտակետ, որը կհսկի տաճարը. Kostnews
ՄշակույթKostnews տելեգրամի ալիքն Արցախից ռուս խաղաղապահների լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել. «Ռուս խաղաղապահները՝ Դադիվանքի մոտ: Այստեղ տեղադրվելու է դիտակետ, որը կհսկի տաճարը»:
Նշենք, որ ավելի վաղ Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը հայտնել էր, որ Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում։ Վանական համալիրի հոգևոր ժառանգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, քանի որ «հարցերը չեն լուծվել»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Տեր Հովհաննեսին հաղորդել էր․ «Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»: