Վավերագրվում են հայկական պատմական հուշարձանները The Beatles-ի հերոսները Կամերային թատրոնի բեմում. պրեմիերան, հյուրերն ու հետաքրքիր դրվագները Հայտնաբերվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդը (տեսանյութ) ՌԴ-ի ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները թույլ են տալիս լուծել Հարավային Կովկասի բոլոր տնտեսական, տրանսպորտային խնդիրները. Լավրով Գեղարքունիքում գյուղացիները փակել են գլխավոր ճանապարհը, բողոքը էկոպարեկների դեմ է Ձնախառն անձրև, կարճատև տեղումներ. ինչ եղանակ կլինի Ռուսաստանի համար տարօրինակ է լսել հյուսիսից Հայաստանին ուղղված uպառնալիքների մասին. ՌԴ ԱԳՆ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ Դմիտրիև Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի․ Ռուբեն Վարդանյանը կնոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Կամյուի «Ընդվզող մարդը» էսսեից միտքը


Հայ ժողովուրդը պարտվել է, եւ դրա պատասխանատվությունը պետք է կրեն այսօրվա իշխանությունները

Հասարակություն

Հարցազրույց Արցախի հերոս, գեներալ գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

- Ինչպե՞ս եք վերաբերվում ստորագրված փաստաթղթին, որով Արցախի յոթ շրջանները, գումարած՝ Հադրութը եւ Շուշին հանձնում ենք Ադրբեջանին։

- Նախեւառաջ, որքան, որ ես տեղյակ եմ, ճարահատյալ վիճակում պատերազմը կանգնեցնելու համար ստորագրված փաստաթուղթ է, բայց հայ ժողովրդի եւ Արցախի ժողովրդի համար, իմ տեսանկյունից, շատ վատ փաստաթուղթ է։ Կարծում եմ, որ ՊՆ-ի, ԱԳՆ-ի, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարությունն ասացին, որ իրենք կողմնակից են եղել այնպես անել, որ դադարեցնեն մարտական գործողությունները։ Այդ պահին մարտական գործողությունները դադարեցնելը ճիշտ էր, բայց փաստաթուղթը ինչպես է քննարկվել, ինչպես է ընդունվել, ես դրա մասին տեղյակ չեմ։ Բայց մեզ համար դա վատ փաստաթուղթ է։

- Դուք կարծում եք, որ մենք ռեսուրս չունեի՞նք, մեր բանակն այլեւս անզո՞ր էր դիմակայել, շարունակել պայքարը։

- Ես կարծում եմ, որ մեր բանակը միշտ էլ հնարավորություն ունի վերախմբավորում կատարելու, պայքարելու, բայց այդ պահի համար, նորից եմ կրկնում, պատերազմը կանգնեցնելը ճիշտ էր։ Հավելեմ նաեւ հետեւյալը, որ ոչ միայն այդ պահի համար, սկսած սեպտեմբերի 30-ից՝ դիվանագիտական կորպուսը պետք է ամեն ինչ աներ պատերազմը կանգնեցնելու համար։

- Ժողովուրդը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, ասում են՝ նա դավաճանեց հայրենիքին ու ժողովրդին, Փաշինյանն ասում է, որ այլ անձինք են դավաճանել, բանակի ներսից են դավաճաններ եղել, թուլացրել են բանակը, որ չպայքարի։ Ի՞նչ կասեք այս մասով։

- Ուրեմն ես բանակի ներսում, որքան որ առնչվել եմ, որեւիցե մի դավաճանի չեմ հանդիպել։ Ընդ որում, եթե խոսքը նաեւ Շուշիի մասին է, այնտեղ դավաճաններ պետք չէ փնտրել։ Շուշիում մարտական գործողություններն ընթացել են վերջին ժամանակահատվածում ծավալված գործողություններին հընթացս, եւ մեր զորքը պայքարել է, կռվել է մինչեւ վերջ, պարզապես հակառակորդի քանակական առավելությունը, նաեւ նրա՝ օդի առավելությունը, ԱԹՍ-ների առավելությունը հնարավորություն է տվել, որ իրենք այդ բարձր, կտրտված եւ լեռնաանտառային պայմաններում մեր դիրքերի արանքով թիկունք անցնեն եւ Շուշին գրավեն։ Բայց մեր զորքը պայքարել է մինչեւ վերջ։ Իսկ ինչ վերաբերում է մյուս դավաճանական․․․․ ասեմ հետեւյալը՝ ես չէի ուզենա հավատալ, որ որեւիցե մի ժամանակահատվածում մեր երկրի որեւիցե մի ղեկավար կարող է լինել դավաճան։ Փաստաթուղթը երեւի ճարահատյալ վիճակում է ստորագրել։ Բայց եթե կա դավաճանական ինչ-որ հենք, ապա դրա որոշողը ես չեմ՝ կան պատկան մարմիններ․ իրավական հենքը թող որոշի իրավական ոլորտը, մնացածն էլ ժողովուրդը պետք է որոշի։

- Քաղաքական ուժերը եւ ժողովուրդը այսօր պահանջում են վարչապետի հրաժարականը, երեկ այդ պահանջին միացավ նաեւ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, հնարավո՞ր է՝ Դուք էլ միանաք այդ պահանջին։

- Ես ինքս կորոշեմ, թե ինչով զբաղվեմ։ Բայց այն, որ այս վիճակի համար պատասխանատվություն են կրում ՀՀ իշխանությունները, ՀՀ քաղաքական ղեկավարությունը, դա միանշանակ է։ Մեղավորներ մեր պատմության ընթացքում շատ-շատերին կարող ենք հետադարձ հայացքով փնտրել։ Բայց պահի, կառավարման ոլորտի, կառավարման համակարգի պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը։

- Վարչապետը շարունակ ասում է, որ նախկինները տարիներ շարունակ թալանել են երկիրը, չեն զինել բանակը, եթե ժամանակին պատշաճ զինեին, այսօր զինվորը զենք կունենար կռվելու։ Դուք՝ որպես նախկինների օրոք երկարամյա պաշտպանության նախարար, ի՞նչ կասեք։

- Այդ հարցերը կարող եք ուղղել իրենց, բոլոր ժամանակահատվածներում էլ պաշտպանության նախարարությունը եւ մեր բանակը հնարավորության շրջանակներում զինվել է, որքան կարողացել են, զինվել են։ Այդ հարցերը ուղղեք իրենց։ Շատ բաներ նախկինում ես էլ եմ մերժել, 2016 թվականից ուղիղ 4 տարի է անցել, բայց էդ հարցերը նորից ինձ եք ուղղում։

- Ձեր կարծիքով՝ դեռ հնարավո՞ր է այդ վատ փաստաթղթում ինչ-որ բան փոխել մեր օգտին, հնարավո՞ր է շտկել իրավիճակը։

- Այս իրավիճակում չափազանց կարեւոր է մեր պետության եւ Արցախի պետության՝ չափից ավելի պլանավորած, ճշգրիտ հաշվարկված եւ կազմակերպված աշխատանքները, որի շրջանակներում է նաեւ դիվանագիտական գործը, բանակցությունները։ Երբեք ուշ չէ բանակցություններ վարել եւ ճշգրտել այն ամենը, ինչ անհրաժեշտ է հայ ժողովրդին։ Այդ հարցերը պետք է ուղղել ռազմադիվանագիտական կորպուսին։ Բայց այն, որ այս մարտական գործողություններում հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը պարտվել է, դրա պատասխանատվությունը պետք է կրեն այսօրվա իշխանությունները, դա միանշանակ է, եւ իրենք էլ պետք է փորձեն տակից դուրս գալ։

- Վարչապետն ասում էր՝ Արթուր Վանեցյանն իր ջոկատով, թողել փախել է դիրքերից, չի կռվել, դրա համար Շուշին հանձնեցինք, ասում է՝ եթե Ծառուկյանն իր ջոկատով մեկներ Շուշի, մենք կհաղթեինք։ Դուք ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս Ծառուկյանից ու Վանեցյանից էր կախված Շուշիում մեր հաղթանակը, Դուք այնտեղ կռվել եք։

- Ուրեմն, էդ հարցերն ուղղեք այն մարդուն, որը որ ասում է։ Ես գիտեմ, որ այնտեղ կռվել է բանակը եւ մնացած բոլոր ստորաբաժանումները, կամավորականները կամ զորահավաքային ռեսուրսները եղել են բանակի կազմում։ Ես շատ բաներ գիտեմ, բայց շատ բաներ գաղտնիություն են պարունակում, այս պահին չեմ ուզում պատասխանել։

- Մեզ տեղեկություններ են հասնում, որ Արցախի գեներալները բազմիցս առաջարկել են օգտագործել իրենց փորձը, գիտելիքները, բայց նրանց քաղաքական պատճառներով արգելել են մտնել անգամ գլխավոր շտաբին։

- Ուրեմն ես ուզում եմ Ձեզ ասել հետեւյալը․ կա պետություն, կա պետական կառավարում, կա բանակ եւ կա բանակի ղեկավարություն, որոնք էլ որ պետք է զբաղվեն այն խնդիրներով, որոնք դրված էին Հայաստանի, Արցախի եւ հայկական բանակի առջեւ։ Յուրաքանչյուր ոք դրանից դուրս՝ տարածքային կառավարում կլինի, աշխարհազորի ձեւավորում, կամ ապահովում, ինժեներական աշխատանքներ, որքան որ կարողացել է, ինքնուրույն կամ տարբեր փուլերում հանձնարարություններով կատարել է։ Ուստի, այդ բոլոր հարցերը պետք է ուղղել այն անձանց, ում մասին Դուք խոսում եք։ Ես բոլորին հարգում եմ, բոլորն էլ իմ մարտական ընկերներն են, ես՝ ինքս, որոշ ժամանակ՝ մի քանի օր եղել եմ բանակում, տեսել եմ, որ բանակի ղեկավարությունը այդ պահի դրությամբ ղեկավարում է, այնուհետեւ եղել եմ Արցախի նախագահի մոտ եւ խորհուրդներ եմ տվել մի քանի ուղղություններով՝ ռազմական դրության ժամանակ պետությունը խաղաղ պայմաններից պատերազմական վիճակի փոխադրելու, աշխարհազորի ձեւավորման, զորահավաքային խնդիրների իրականացման, նոր ստորաբաժանումների ձեւավորման, պետության խորքում ինժեներական աշխատանքների, ենթակառույցների ուղղությամբ։ Եվ այնտեղ, որտեղ որ երկրի նախագահը հանձնարարություններ է տվել՝ լինել, ես գնացել եւ կատարել եմ։

«ՀայաՔվեն» մշտապես գնահատել և մեծարել է մեր զինծառայողներին. Ավետիք ՉալաբյանՎավերագրվում են հայկական պատմական հուշարձանները The Beatles-ի հերոսները Կամերային թատրոնի բեմում. պրեմիերան, հյուրերն ու հետաքրքիր դրվագները Սպասեք մինչև հունիս՝ երկար ճանապարհ գնալու համար. «Մեր ձևով» շարժումՆերդնում` ժողովրդի բարեկեցության համար. տեսանյութՀայտնաբերվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդը (տեսանյութ) ՌԴ-ի ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները թույլ են տալիս լուծել Հարավային Կովկասի բոլոր տնտեսական, տրանսպորտային խնդիրները. Լավրով Դիտորդներին ներկայացվող նոր պահանջները կամայական մեկնաբանության տեղ են թողնում․ Ավետիք ՔերոբյանԳեղարքունիքում գյուղացիները փակել են գլխավոր ճանապարհը, բողոքը էկոպարեկների դեմ է Փաշինյանը մրցանակ ստացավ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ցմահ դատավճիռներ. Էդմոն Մարուքյան ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Հաջողված գիտնականներն ու մասնագետները գնում են Հայաստանից․ Լիլիթ ԱրզումանյանՁնախառն անձրև, կարճատև տեղումներ. ինչ եղանակ կլինի Ռուսաստանի համար տարօրինակ է լսել հյուսիսից Հայաստանին ուղղված uպառնալիքների մասին. ՌԴ ԱԳՆ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ Դմիտրիև Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի․ Ռուբեն Վարդանյանը կնոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Կամյուի «Ընդվզող մարդը» էսսեից միտքը«Եղբայրության» իրական կողմը. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ցմաh դատապարտյալ ​Բաքվի դատարանը դատապարտել է նաև Գարիկ Մարտիրոսյանին ու Դավիթ Ալավերդյանին Պետական բյուջեից սնվող ռեսուրսները տարածում են կեղծ տեղեկություններ, նմանատիպ ծախսերը սակագնի մեջ ներառված չեն Խոշոր վթար՝ Արագածոտնում, Վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել էՀանդիպում երիտասարդների հետ․ ֆոտոշարքԱրևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին» Ռուսաստանից արդեն բացահայտ սպառնում են Փաշինյանի իշխանությանը Նվաստացում Աբու Դաբիում. ինչպես խախտեցին դիվանագիտական արարողակարգը Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Մասնավոր զրույցներում եվրոպացիները շատ սիրալիր և հարմարվողական են, բայց հրապարակավ նրանք հարձակվում են մեզ վրա․ Վենս Կոլեկտիվ առաջնորդությունը ենթադրում է թիմ, որի լիդերը առաջինն է հավասարների մեջ․ Մենուա Սողոմոնյան Աբու Դաբիում սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ օրը Վիճաբանություն, բժիշկները պայքարում են վիրավnրի կյանքի համար․ կասկածյալը Ուկրաինայի քաղաքացի էՍի Ծինփինը կայցելի Վաշինգտոն այս տարվա վերջին. Թրամփ Երկրի կեսը հանձնողը ո՞ր անվտանգությունից է խոսում, երբ չունի երաշխիքներ. Արշակ ԿարապետյանԱբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպման մասին. Էդմոն Մարուքյան Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները. Գոհար Ղումաշյան«Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը Լա Լիգան ամենաերկար մրցաշարն է, և պետք է պայքարել մինչև վերջ․ Յամալ Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Փոքր բիզնեսը հարկերից ազատելու մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԱնկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բանակն է․ Արամ ՊետրոսյանԿոնֆետը պայթել է երեխայի բերանում․ նրան շտապ տեղափոխել են հիվանդանոցԱլիևին շնորհակալություն հայտնելը արժանապատվության լուրջ կորուստ է. Ավետիք Չալաբյան Ինչպես է Հայաստանը ներգրավում հանքարդյունաբերական ներդրումներ. Վարդան Ջհանյանը` Minig.com.au-ին Պարզ ասած. Ինչպե՞ս են աշխատում արևային վահանակները Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ «Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. Լավրով Ջուր չի լինի․ հասցեներ
Ամենադիտված