Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»


«Մեր Արցախն ու Շուշին ոչ մեկի չենք հանձնելու, դա ոչ ոքի որոշումը չի կարող լինել»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան ազատամարտի մասնակիցները, ովքեր 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմին կրկին զենք վերցրեցին, մեծ վրդովմունքով են արձագանքում բանակին թիրախավորելու, զինվորին փնովելու փորձերին: «Հայոց ազգային բանակ» հասարակական կառույցի հիմնադիր անդամ, Ռազմիկ Վասիլ յանի անվան զորամիավորման ջոկատի հրամանատար Սարգիս Սարգսյանի խոսքով, ոչ ոք չի կարող բողոքել կամ ստվեր գցել բանակի վրա: «Ոչ մի առիթով չենք կարող բողոքել բանակից: Մեր բանակն ամենամարտունակն է թե՛ տարածաշրջանում, թե՛ նաև դրանից դուրս, ինչը միայն մենք չէ, որ ասում ենք և ընդունում որպես իրողություն: Իրականում բոլորին չի վիճակվում այսքան փոքր երկիր լինելով՝ պայքարել մի քանի հզոր պետությունների դեմ: Հետաքրքիր է, այդ ինչո՞վ կարելի է փնովել այն բանակին, որը դիմակայել է գերպետություններին:

Մի քիչ վրդովված եմ, որ ազատամարտիկների ու զինվորի հանդեպ նման վերաբերմունք են ցույց տալիս. չկա մի զինվոր, որ իր ազգի համար ինչ-որ լավ բան չանի: Իսկ այդ լավ բանն իրենց դեպքում կյանքն է. պատրաստ են կյանքը դնել զոհասեղանին: Կյանքի ու մահի կռիվ են տալիս, բայց սկսում են մարդկանց հասցեին վատաբանել. սա ինձ համար անընդունելի է: Անկախ ամեն ինչից, թե ինչ խոսակցություններ են գնում, թե ով ինչ է ասում, ես երբեք չեմ կարող ու չեմ էլ պատրաստվում հրաժարվել այն համոզմունքից, որ հաղթողի դիրքում ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սարգսյանը: Փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանը բանակին ու զինվորին թիրախավորողների իր բնորոշումն ունի. «Երբ որևէ մեկը հայկական բանակի մասին մի բացասական կամ թյուր բան կասի, ուրեմն բացի պոզերից նաև ունի երկար ականջներ:

Մենք հերոսական պայքարի մի ամբողջ շարք ունենք: Յուրաքանչյուր բացասական երևույթ պետք է արմատախիլ անել ու հայ ժողովրդին միասնական լինելու ու միասնական ուժերով պետականությունը պաշտպանելու կոչ անել: Դա է հայոց բանակի հզորացման ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման հիմնական երաշխիքը: Իսկ սրանից դուրս առկա քննարկումները ավելորդ խոսակցություններ են: Մենք մեր պատվի ու արժանապատվության դրոշը բարձր ենք տանում: Այն բարձր կծածանենք ու կապացուցենք, որ հայ ժողովուրդը խելացի է, ուժեղ ու խաղաղասեր: Պետք է պահել ու պաշտպանել այն պարգևը, որի անունն անպարտելի բանակ է»: «Արծիվ-մահապարտներ» հատուկ գումարտակի զինյալ, «Աննկուն ծռեր» ջոկատի հրամանատար Աղաբեկ Խաչատրյանը՝ Բեկը, մեզ հետ զրույցում ընդգծեց, որ չի հրաժարվում իր այն խոսքերից, ըստ որի՝ սա մեր վերջին ճակատամարտն է:

«Անկախ նրանից, թե գերհզոր պետությունները, իշխանությունները ինչ են մտածում, միևնույն է, ազատամարտիկը մնում է բանակի կողքին: Ես, որպես ազատամարտիկ, մեծ ջոկատի հրամանատար ու, վերջապես, սովորական մարդ, հիմա էլ եմ ասում՝ մեր բանակի ոգին շատ ուժեղ է: Հիմա կողքիս 18 տարեկան զինվորից մինչև 76 տարեկան ազատամարտիկ է նստած: Մենք մեզ անպարտելի ենք համարում՝ անկախ նրանից, թե ինչ գնահատական կտան: Բացի թուրքի հետ մեր կռիվն ավարտելուց, մեզ ոչինչ չի հետաքրքրում: Հիմա մեր ջոկատից Արմենի, Արտյոմի ու Մհերի նկարն է դիմացս, նրանց դիերը չենք կարողացել տեղափոխել դիրքերից: Մենք ուզում ենք նրանց ծնողների առաջ մեր գլուխները կախ չմնան, գոնե դիերը բերենք, հողին հանձնենք ու շարունակեք մեր մարտը: Փոխանակ այսօր այդ ճանապարհը տան, այդ պայմաններն ապահովելու հնարավորությունների մասին մտածեն, չգիտեմ ինչ խոսակցություններով են զբաղված: Այդ հիմար բաների մասին խոսելու փոխարեն այդ պայմանները թող ստեղծեն, գնանք ու մեր տղերքի դիերը բերենք: Մեր պահանջը դա է կառավարությանը ու բոլոր նրանց, ովքեր փնովում են մեր բանակին:

Ո՞վ է համարձակվում փնովել մեր բանակին, ովքե՞ր են այդ սրիկաները, թող գան, 180 վայրկյան մնան հարվածների տակ ու նոր հետո գան ու փնովեն: Մենք ուղղակի ուզում ենք մեր տղերքի արյունը պահել, նաև այն հողը, ուր թափվել է այդ արյունը: Թեկուզ մենք էլ զոհվենք, բայց գալիք սերնդի առաջ ամոթով չմնանք: Թե չէ՝ մարդիկ կան, խելքից դուրս բաներ են խոսում, ասում են՝ բանակը թույլ է: Բանակը թույլ չի, պարզապես կարող են բանակին թուլացնել կամ բանակն ուժեղացնել: Ամբողջ Կովկասում լեռնային պատերազմում մեր բանակը համար առաջինն է: Նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ որպես ընտանիքի, երկրի պաշտպան, հայ տղամարդը մի աչքով պետք է քնի: Բոլորը պետք է հասկանան՝ ազգի դիմաց խնդիր կա: Կա՛մ պետք է լինենք, կա՛մ չլինենք: Ես ուզում եմ հանրությանը ոտքի ելնելու կոչ անել: Մեր մեջ կարող է պառակտող լինի, բայց սադրանքներին տրվել պետք չէ:

Ոչ մի անգամ ու ոչ ոք մեզ չի կարող հենց այդպես հրաման տալ: Թող դուրս գան սաղիս խփեն, մենք կհասկանանք: Մենք ազգի պաշտպան ենք ու մինչև վերջ էլ ազգի պաշտպան ենք մնալու, ո՛չ էնտեղից ենք վախենում, ո՛չ էստեղից: 1994-ին մենք հաղթանակ ենք կնքել, թող բոլոր կարգի իշխանավորները իմանան, որ արդեն տարիքն առած մեր սերունդը նորից կռիվ է գնացել՝ հաղթանակի իր վերջնական սեպը խփելու համար: Մեր Արցախն ու Շուշին ոչ մեկի չենք հանձնելու, դա ոչ ոքի որոշումը չի կարող լինել»,-եզրափակեց Բեկը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԲաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուՄեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկունԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանՀնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանում 45-ամյա վարորդը խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձելԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանԲժիշկը զգուշացրել է սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկներ ընդունելու վտանգի մասինԻնչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներովՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՊակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է uպառնացել Հնդկաստանին Ինդոս գետի ջրի պատճառովՀրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում, տարհանել են 8 քաղաքացուՀայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Տագնապի ազդանշան ուղարկած Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռում 186 մարդ է եղելԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա
Ամենադիտված