Ադրբեջանական բանտում սպանել են թալիշ առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդային
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի Գոբուստանի բանտում սպանել են թալիշ գործիչ, ակտիվիստ, թալիշական ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից Ֆահրադդին Աբոսզոդային՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում լուրը հաստատել է նրա մտերիմ ընկեր, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Գառնիկ Ասատրյանը։
«Թալիշ գործչին ադրբեջանցիները սպանել են հենց նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրեցին Արցախն Ադրբեջանին հանձնելու խայտառակ փաստաթուղթը և նույն օրը, երբ նշում են իրենց դրոշի տոնը՝ նոյեմբերի 9-ին։
«Դե դա հարյուր տոկոսով, բնական է, հենց այդ օրերին արեցին, որպեսզի հաղթանակի էյֆորիայի տակ սպանությունը չզգացվի։ Բացի այդ, խորհրդանշորեն հենց իրենց դրոշի ու Արցախի հանձնման օրը արեցին, որ ընդհանուր նշեն իրենց հաղթանակը»,-ասաց Գառնիկ Ասատրյանը»,-գրում է լրատվամիջոցը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում