Պուտինն առաջարկում Է կոնսուլտացիաներ սկսել ՇՀԿ-ի, ԵԱՏՄ-ի եւ ԱՍԵԱՆ-ի գործընկերության շուրջ
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության ժողովին հղած ամենամյա ուղերձում առաջարկել Է Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ միասին Շանհայի համագործակցության կազմակերպության եւ ԱՍԵԱՆ-ի անդամների հետ կոնսուլտացիաներ սկսել հնարավոր տնտեսական գործընկերության շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Այդ գործընկերությունը սկզբնական փուլում կարող Է կենտրոնանալ կապիտալ ներդրումների պաշտպանության, սահմաններով ապրանքների տեղաշարժի ընթացակարգի օպտիմալացման հարցերի, տեխնոլոգիական հաջորդ սերնդի ապրանքների համար տեխնիկական ստանդարտների համատեղ մշակման, ծառայությունների ու կապիտալների շուկա մուտքի ապահովման վրա»,-ասել Է Պուտինը:
Նա ընդգծել Է, որ այդ գործընկերությունը պետք Է խարսխվի իրավահավասարության սկզբունքների եւ փոխադարձ շահերի հաշվառման վրա: