Լուիզա Ղամբարյան. «Որպես դերասանուհի՝ ինձ հետաքրքիր է սերիալի ձևաչափը, որպես հեռուստադիտող՝ ոչ»
LifeԴերասանուհի Լուիզա Ղամբարյանը թեև նկարահանում է տարբեր հեռուստասերիալներում, երբեք չի իջեցնում իր նշաձողը։ Նա հայկական հեռուստատեսության այն դերասանուհին է, ով ունի բարձր հեղինակություն։ BlogNews -ը Լուիզայի հետ հետաքրքիր զրույց է ունեցել այսօրվա հեռուստատեսության, սերիալների և առաջիկա անելիքների մասին։

-Լուիզա, այժմ հեռուստատեսային դադարի մեջ եք, ինչո՞ւ։
-2 տարի անընդմեջ աշխատելուց հետո ես հոգնել էի։ Կարծում եմ՝ հեռուստադիտողն էլ ունի «հանգստի» կարիք։
-Սակայն թատրոնում դադար չունեք, չէ՞։
-Արդեն 20 տարի է, թատրոնում դադար չունեմ, քանի որ դա իմ հիմնական աշխատանքն է, իսկ հեռուստատեսային տարբեր ձևաչափերում ներգրավված լինելս կապված են տարբեր ժամանակների հետ։
-2 տարի անընդմեջ նկարահանվելուց հետո կարողացա՞ք հանգստի մեկնել, թե՞ հանգիստ, որպես այդպիսին, չի եղել։
-Փառք Աստծո, ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ով կարողանում է և՛ լավ աշխատել, և՛ լավ հանգստանալ։ Կարծում եմ՝ մեկը մյուսի հետ փոխկապակցված է. առանց լավ հանգստանալու չես կարող աշխատել, առանց լավ աշխատելու էլ չես կարող վայելել վաստակածդ հանգիստը։ Նույնիսկ աշխատանքային ակտիվ շրջաններում ես ժամանակ եմ տրամադրել հանգստի լավ վայրեր մեկնելու համար։

Շարունակությունը՝ այստեղ: