Պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք եւ Իրան տանող տրանսպորտային ուղիները. Նիկոլ Փաշինյան
ՀասարակությունԱրցախի վերաբերյալ փաստաթուղթն իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում։ Այս մասին իր ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մասնավորապես, լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է։ Ընդամենը խոսք է գնում տարածաշրջանային տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին, այդ թվում՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ԼՂ այն հատվածին, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, նա ասաց՝ ՌԴ խաղաղապահների տեղակայմամամբ Լաչինի միջանցքը՝ Գորիսից մինչև Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում, նաև Շուշիի հատվածում։
Ավելին՝ այստեղ