ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն
Ուշադրության կենտրոնումՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։
«Ճիշտ այս պահին Դաշնակցության գրասենյակ եկան Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ և հայտնի բանաձևով ԱԱԾ հրավիրեցին Արծվիկ Մինասյանին։ Այսօր ինքը պետք է վարեր այս ասուլիսը։ Այնուհետև հանդիպեցին Արսեն Բաբայանին։ Նաև Ազգային օրակարգի քաղաքական խորհրդի նախագահ Արա Հակոբյանին հանդիպեցին հենց մեր գրասենյակի մատույցներում։ Եվ, ինչպես հասկանում եք, քաղաքական բանտարկյալների բույլը Հայաստանում մեծանում է»,- ասաց Գալստյանը։
Ավելին՝ այստեղ