Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր


Պատմեք, ոնց Նիկոլն անձամբ մերժեց գեներալ Խաչատուրովի և իր զորքի՝ առաջխաղացման պլանը, որը կփրկեր Շուշին. Միքայել Մինասյան

Blog

Վստահ եմ, որ անգամ տեղյակ չեք, որ պատերազմի երրորդ օրվանից սկսած Զոհրաբ Մնացականյանին և Նիկոլ Փաշինյանին միջնորդներն առաջարկել են պատերազմի դադարեցման մեկ տասնյակից ավելի տարբերակներ՝ ամեն նորը նախորդից էականորեն վատը: Իսկ Նիկոլը միշտ մերժում էր մինչև համաձայնեց կապիտուլյացիային՝ հանձնելով գրեթե ամեն ինչ:

Այս մասին իր իր ֆեյսբուքյան էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Դիմում եմ մեր դիվանագետներին և զինվորականներին

Ես գիտեմ, որ դուք շոկի մեջ եք։ Ճիշտ այնպես, ինչպես բոլորս։

Հարգե՜լի դիվանագետներ,

Վստահ եմ, որ անգամ տեղյակ չեք, որ պատերազմի երրորդ օրվանից սկսած Զոհրաբ Մնացականյանին և Նիկոլ Փաշինյանին միջնորդներն առաջարկել են պատերազմի դադարեցման մեկ տասնյակից ավելի տարբերակներ՝ ամեն նորը նախորդից էականորեն վատը: Իսկ Նիկոլը միշտ մերժում էր մինչև համաձայնեց կապիտուլյացիային՝ հանձնելով գրեթե ամեն ինչ:

Ես գիտեմ, թե դիվանագիտական կորպուսը հանուն Արցախի ինչ հսկայական աշխատանք է կատարել անցած երեսուն տարիներին: Հիմա հասկանո՞ւմ եք, որ Նիկոլը մեր աշխատանքը լցրեց ջուրը։ Նրա պլանն իսկզբանե մեկն էր՝ հայրենիքը հանձնել թշնամուն:

Զոհրաբ Մնացականյանը պարտավոր էր ճիշտ ժամանակին ահազանգել վերահաս աղետի մասին:

Պարտավոր էր, բայց չարեց:

Հասկանում եմ՝փաստը, որ Հայաստանի ղեկավարը դավաճան է, այնքան շոկային է, որ մարդու հավատ չի գալիս։ Բայց գաղտնի ստորագրված փաստաթուղթը հենց դրա մասին է։ Իսկ գործընթացը, որը հասունացրեց այդ անելանելիությունը, այլևս՝ պատմական խայտառակ փաստ:

Հիմա՛, հե՛նց հիմա, ձեր կյանքի նվիրումը, ձեր աշխատանքը, ձեր կարիերան Նիկոլը զրոյացրեց ու ձեզ դարձրեց կապիտուլյացիայի ակտը նախապատրաստած դավաճաններ։

Զորիկ, ես քեզ գիտեմ՝ քո բոլոր ուժեղ և թույլ կողմերով: Մենք հիմա ունենք տարբեր քաղաքական հայացքներ։ Բայց ես գիտեմ՝ դու դավաճան չես։

Մի վերցրու քո և դիվանագիտական ամբողջ կորպուսի վրա դավաճանի խարանը։ Հրաժարական տուր։ Խոսիր:

Պատմիր, թող ժողովուրդը իմանա: Պատմի, որ ներվես։

Հարգել՜ սպաներ,

Դուք չեք պարտվել: Նահանջը դեռ պարտություն չէ:

Թշնամին չէր կարող գրավել հանձնածը:

Տղերք, պատվի հարց է, խոսե՛ք։

Պատմեք, ոնց Նիկոլն անձամբ մերժեց գեներալ Խաչատուրովի և իր զորքի՝ առաջխաղացման պլանը, որը կփրկեր Շուշին:

Պատմեք, որ Վիտալի Բալասանյանն իր ջոկատով պատրաստ էր ստանձնել Շուշիի պաշտպանությունը, բայց Նիկոլն արգելեց:

Խոսեք, թե ոնց էր Նիկոլի կինը շտաբում վարչապետի անունից արգելում ներգրավել գեներալներ Օգանովսկուն և Լևոն Մնացականյանին մարտական գործողություններում և ինչ գնով նրանք հասան այդ նպատակին:

Դուք գիտեք, թե ինչպես ֆեյսբուքում նվազող «հաղթական» էյֆորիան վերականգնելու նպատակով՝ հակահարձակման մասին ստատուս գրելու համար, Նիկոլը բանակային երրորդ կորպուսին գցեց մսաղացը:

Սա հատուկենտ դեպքեր չեն: Պատրազմի ողջ ընթացքում Նիկոլը քաոտիկ որոշումների մի ամբողջ շղթա է ընդունել՝ հակահարձակման հրաման տալով մսաղաց սարքել այն տեղերում, որտեղ դրա կարիքը չկար, նահանջի հրամաններ տվել, երբ հակահրաձակման կարիք կար: Եվ այդ ողջ ընթացքում խաբել են ժողովրդին՝ հաղթանակի մասին կեղծիքով բթացնելով մարդկանց զգոնությունը: Խաբել են, որ մեղադրեն:

Հարգելի՛ սպաներ, վաղը, երբ չհասցնենք, ոչ մեկդ հանգիստ չի քնելու։ Չենք քնելու, որովհետև կարող էիք, բայց չարեցիք: Կարող էիք ժողովրդին շատ բան պատմել, բայց լռեցիք։

Կանգուն պահեք զորքը, մի լքեք դիրքը, մերկացրեք դավաճանին քանի դեռ իմաստ ունի։ Հետո, երբ էլ խոսեք, ուշ է լինելու։

Կռվից հետո սրեր չեն ճոճում։

Իսկ կռիվը դեռ չի ավարտվել: Հիմա է պետք։ Հենց հիմա՛։

Մեկընդմիշտ հիշեք, դիվանագետ, գեներալ, քաղաքական գործիչ, թե բանվոր, ժողովրդից թաքուն հայրենիք հանձնած դավաճանությունը չդատապարտելով ինքներդ եք դառնում դավաճան»:

Ավելին․․․

Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԿանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ. CBC Բժշկական կենտրոնի սառնարանում 5 մարդկային գլnւխ է հայտնաբերվել․ ՌԴ Նորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Իսրայելը «ցանկանում է» պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաuպանությունը «Ազոտ» քիմիական գործարանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները (թարմացվող) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցելՊատմական հաղթանակ Գերմանիայի նկատմամբ և համազգային տոն․ Էկվադորի նախագահը ոչ աշխատանքային օր է հայտարարել Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. խնդիրն առավել մտահոգիչ է անչափահասների դեպքումՊաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարըԿարակասի միջազգային օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի․ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան Սպիտակ տունը հայտարարել է՝ ԱՄՆ-ն այլևս փախստականներ չի ընդունի Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանԳազ չի լինելու մի քանի ժամ ՀՕՊ-ը գիշերը 660 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ-ի տարածքում. ՊՆ Հայաստանի վճարները ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմել են տասը տոկոս, որը հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում. ՌԴ մշտական ներկայացուցիչ Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է․ Իսրայելի ԱԳ նախարար Վթար է․ ջուր չի լինելու Տավուշում 18-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters
Ամենադիտված