Հյուսիսային Կիպրոսում հարյուրավոր մարդիկ բողոքում են Էրդողանի այցի դեմ
ՄիջազգայինՀյուսիսային Կիպրոսում հարյուրավոր մարդիկ բողոքում են Անկարայի «միջամտության» դեմ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից պիկնիկի նպատակով վիճահարույց Վարոշա լողափ այցելելուց ընդամենը օրեր առաջ, հաղորդում է Agence France Presse-ը:
«Ոչ մի պիկնիկ ուրիշի հաշվին», «Ոչ մի միջամտություն», «Ազատություն բոլորի համար» եւ «Կիպրոսում կիպրոսցիներն իրենց խոսքն են ասում» վանկարկում էին ցուցարարները, այդ թվում` ընդդիմության առաջնորդները: «Մենք Թուրքիային ասում ենք. դուք չեք կարող ղեկավարել հյուսիսային Կիպրոսն Անկարայից»,- ասել է Նիկոսիայում ցույցի կոչ անող կազմակերպության ներկայացուցիչ Գյուլշեն Էրչինը:
Էրդողանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հյուսիսային Կիպրոս` փակ Վարոշիում մի քանի արարողություն եւ «պիկնիկ անցկացնելու» համար: