Ռուսաստանը Ղարաբաղի 16 դիտակետերում խաղաղապահներ կտեղակայի
Ուշադրության կենտրոնումԼեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով կտեղակայվեն տասնվեց տիտակետեր: Այս մասին հայտնել Է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը: Փոխանցում է Ռիա Նովոստին
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության նպատակով նախատեսվում է 16 դիտակետ տեղադրել։ Դրանք կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքի կողմերի շփման գծի երկայնքով», - ասել է Ռուդսկոյը ճեպազրույցի ժամանակ:
Ավելին՝ այստեղ