Արցախցի երիտասարդը հոր քանդված գերեզմանը գրկած գալիս է Ազատության հրապարակ
Ուշադրության կենտրոնումՀենց նոր Արցախից ինձ զանգեց մի քաղաքացի, ով ասաց, որ հոր գերեզմանը քանդել են, հոր գերեզմանը գրկած գալիս է Ազատության հրապարակ, քանի որ դավաճան Նիկելը հանձնել է այն հողերը, որտեղ այդ երիտասարդի հոր գերեզմանն է: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ ոստիկաններին հորդորելով ազատել նրանց, ում բերման են ենթարկել:
«Նիկոլ, դու դեռ շանս ունես հեռանալու: Ես քեզ լավ գիտեմ, Նիկել, դու հայրենիք չունես, դու մորթապաշտ ես, Անաստված ես, դու Նեռն ես, դուրս արի բունկերից: Ի՞նչ էր արել այս Աստծո ժողովուրդը, որ դու ու քո կինը եկաք այս ազգի գլխին»,-ասաց նա:
Ավելին՝ այստեղ