Ինչ է կատարվում այս պահին Արցախում
Ուշադրության կենտրոնումՀայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողները տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի եւ ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման խնդիրների իրականացման տարածք: «Ռազմական շարասյունները պետք է ավելի քան 250 կմ անցնեն եւ ռուսական դիտակետերով խաղաղապահ զորակազմը տեղակայեն ԼՂ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 20 Իլ-76 ինքնաթիռներով 15 առանձին խաղաղապահ բրիգադից ավելի քան 400 ռուս խաղաղապահ արդեն ժամանել է հակամարտության գոտի: Նախարարությունում հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախումբ տեղակայելու համար կտեղափոխվի ընդհանուր 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա:
Ավելին՝ այստեղ