Հակասություններ տեքստերում. այդ միջանցքը կշրջանցի Շուշին
Ուշադրության կենտրոնում«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այն մի քանի կետ էր ենթադրում, այդ թվում՝ կարճ ժամկետներում տարածքների վերադարձ: Սակայն հետաքրքիր է, որ գիշերը հրապարակված նախնական տեքստից հետո արդեն երեկ ցերեկը հրապարակվեց եւս մեկ տեքստ, եւ նկատենք, որ նախորդ տեքստի համեմատ՝ մի փոքր տարբերություններ են առկա: Եվ նոր տեքստը հրապարակված է եղել Կրեմլի կայքում: Օրինակ՝ ի սկզբանե 2-րդ կետն ունեցել է հետեւյալ տեսքը. «Աղդամի շրջանն ու տարածքները, որոնք Հայաստանն է պահում, վերադարձվում են Ադրբեջանին նոյեմբերի 20-ին»։ Իսկ երեկ Կրեմլի տարածած հաղորդագրության երկրորդ կետում ասվում է. «Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչեւ նոյեմբերի 20-ը»:
Ավելին՝ այստեղ