Իրանցի զորապետն սպառնացել Է ռմբակոծել Թել Ավիվը, եթե Իսրայելը գրոհի իր երկրի վրա
ՄիջազգայինԱվելի քան 80 հազար հրթիռ կարձակվի Իսրայելի ուղղությամբ, եթե նա հանդգնի գրոհել Իրանի վրա՝ փորձելով զսպել նրա միջուկային ծրագիրը: Այդ մասին մայիսի 21-ին հայտարարել Է իրանցի գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին:
«Սիոնիստները եւ ԱՄՆ-ը գիտեն Իրանի եւ «Հըզբոլլահ»-ի հզորության մասին, եւ գիտեն, որ ավելի քան 80 հազար հրթիռ Է պատրաստ խոցելու Թել Ավիվն ու Հայֆան: Իրանը հզոր երկիր Է եւ ավերիչ պատասխան կտա, եթե իր վրա գրոհեն»,-նրա խոսքը մեջբերում Է «Ֆարս» գործակալությունը:
«Եթե սիոնիստներն ինչ-որ սխալ քայլեր ձեռնարկեն, մենք կավերենք Հայֆան եւ Թել Ավիվը: Նրանք շատ խնդիրներ ունեն, եւ գիտեն, որ Իրանը անչափ հզոր երկիր Է, որի դեմ պատերազմից պետք Է զգուշանալ»,-հավելել Է Սաֆավին:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, այս արձագանքը պատասխան Է դարձել Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի հայտարարությանն առ այն, թե «առանձին դեպքերում կարելի Է որոշակի քայլեր ձեռնարկել, եթե դրանք հարկավոր են պաշտպանվելու համար»: Մասնավորապես, նա բերել Է այն բանի օրինակը, թե ինչպես ԱՄՆ-ը գրոհեց Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա: