Անկարան մասնակցելու է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկմանը․ Թուրքիայի ԱԳՆ
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մասնակցելու է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Այժմ քննարկում է գնում հրադադարի ռեժիմի դիտարկման ու վերահսկման վերաբերյալ: Բայց հրադադարի ռեժիմի վերահսկման ամբողջ գործընթացը կիրականացվի համատեղ, և հետագայում նույնպես մենք կլինենք Ադրբեջանի կողքին», - ասվում է հաղորդագրության մեջ: Նախարարը հավելել է, որ համաձայնագրով Լեռնային Ղարաբաղի յոթ շրջաններ «ամբողջությամբ կփոխանցվեն Ադրբեջանին, որոնցից չորսը արդեն գտնվում են նրա վերահսկողության տակ»:
Ավելին՝ այստեղ