Ղարաբաղի հարցով երեք ղեկավարների իրական հայտարարությունը դեռ չի տարածվել. Հայտնում է Մարիա Զախարովան
Ուշադրության կենտրոնումՂարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը մոտ ժամանակում կհրապարակվի ու կտարածվի միջազգային հարթակներում: Հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ես տեսել եմ, որ համացանցում իբր հայտարարության տեքստը տարածվել է: Այն մոտ է իրականությանը, սակայն ես չեմ կարող ամբողջությամբ հաստատել դրա իսկությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ շուտով կլինի իսկական հայտարարությունը, որը կտարածվի նաև միջազգային հարթակներում:
Թուրքիան իր հերթին աջակցում է նշյալ հայտարարությունը:
Ավելին՝ այստեղ