Ռուսաստանի պետդումայից խոսել են Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման մասին
Ուշադրության կենտրոնումԽաղաղապահներին Ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկելը ծայրահեղ միջոց էր, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը չէին կարողանում պայմանավորվել կրակի դադարեցման հարցում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
«Ես կարծում եմ, որ իհարկե, որևէ մեկը չի ցանկանում ռիսկի մեջ դնել իր մարդկանց, իր երկրի քաղաքացիներին: Որևէ մեկը խաղաղապահ ուժերը ներգրավվում է առանց ուրախության: Այս դեպքում մենք այդ քայլին գնացինք, քանի որ այն ծայրահեղ միջոց էր, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը չէին կարողանում պայմանավորվել»,-ասել է նա:
Կալաշնիկովն ասել է, որ խաղաղապահ ուժերի ներգրավմանը կողմ են եղել ինչպես Երևանը, այնպես էլ Բաքուն. «Հակառակ դեպքում մենք սադրանքի կհանդիպեինք ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմից:
Ավելին՝ այստեղ