Էլմար Մամեդյարովը դժգոհել է ու սպառնացել ԵԱՀԿ-ին
ՄիջազգայինԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհրդի ժամանակ դժգոհել է, թե Ադրբեջանում նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրաժարվել էր դիտորդական առաքելություն իրականացնել: Բելգրադում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Մամեդյարովը շեշտել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նման վերաբերմունքը կարող է լուրջ խնդիր առաջացնել կազմակերպության հետ հետագա համագործակցության հարցում:
«Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նման վերաբերմունքը պետք է վերանայվի և պետք է ԵԱՀԿ-ն լուրջ գործողություններ կատարի, որպեսզի նման միաջոդեպերը այլեւս չկրկնվեն»,- ասել է Մամեդյարովը: Ելույթի մնացած հատվածը Ադրբեջանի ԱԳ նախարարը նվիրել է ԼՂ հակամարտությանը: