Ռուս խաղաղապահներով հինգ ինքնաթիռ է թռել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Ուշադրության կենտրոնումՌուս խաղաղապահներով առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները Ուլյանովսկից ուղեւորվել են Լեռնային Ղարաբաղ: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առաքելությունների տարածք ռուս խաղաղապահներ տեղափոխող Իլ-76 առաջին չորս ինքնաթիռները օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից: Օդանավերում գտնվում են խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը, տրանսպորտային միջոցներ, զրահամեքենաներ եւ նյութական միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ հայտնի է դարձել հինգերորդ ինքնաթիռի մեկնելու մասին:
Ավելին՝ այստեղ