Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին


Անտաղանդ «տրյուկներ» Ալիևից

Իլհամ Ալիևը ամենօրյա ռեժիմով հարցազրույցներ է տալիս, նրա մոտ որոշակի անհանգստության նոտաներ են նկատվում: Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ադրբեջանական համացանցում արդեն սկսել են հարցեր բարձրացնել, թե՝ «որքան կարելի է նույն գյուղը գրավելու» մասին ելույթ ունենալ ու տարածքների անվանումներ ասել, բայց իրականում այդ «գրավված տարածքները իրական կյանքում չտեսնել»:

 

Ադրբեջանական համացանցի տիրույթում արդեն զոհերի թիվը թաքցնելու մեղադրանքներ են հնչում: Ադրբեջանական հասարակությունը կայքերի արգելափակման պայմաններում համացանցից օգտվելու ու տեղեկատվություն ստանալու այլընտրանքային ուղիներ է փնտրում և ըստ ամենայնի, ստանում են այդ տեղեկատվությունը:

Նպատակ ունենալով կանխել հնարավոր վերահաս «պահանջների» ներկայացման ավելի մեծ ալիքը, գումարած զոհերի թիվը թաքցնելու որոշման հնարավոր հետևանքները, Ալիևը սկսել է բանակցությունների գնալու պատրաստակամության մասին հայտարարություններ անել, այն էլ՝ իրարամերժ:

Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով հնարավոր հայ-ադրբեջանական բանակցություններին՝ Ալիևն ասել է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման իմաստ չի տեսնում։ «Վերջին երկու տարիներին ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն առաջին մի քանիսից բացի, մնացած բոլոր հանդիպումները անօգուտ էին և իմաստազուրկ»: Նրա պնդմամբ, հայկական կողմը, խոսելով փոխզիջումների մասին, խուսափում է հստակությունից. «Հայաստանը միայն ինքնորոշման մասին է խոսում, սակայն ինքնորոշումը նրանց կողմից փոխզիջում չէ»։

Մեկ Ալիևը միջազգային հանրության ականջին ասում է, թե պատրաստ է բանակցությունների, մեկ ասում է՝ Փաշինյանի հետ իմաստ չի տեսնում բանակցել:
Հաջորդը, նրա բնորոշմամբ՝ ինքնորոշման իրավունքի մասին բարձրաձայնելը փոխզիջում չէ: Ինչ-որ առումով, Ալիևը այստեղ կիսաճշմարտություն է ասում:

Հայկական կողմում էլ պետք է գիտակցեն, որ եթե անգամ Ադրբեջանն ասի՝ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև Ադրբեջանը նկատի ունի մեկ բան՝ «ինքնորոշում Ադրբեջանի կազմում՝ բարձր ինքնավարությամբ»:

Մեզ պե՞տք է Արցախ՝ «Ադրբեջանի կազմում», «ինքնավարության բարձր աստիճանով»... Սա իհարկե, աբսուրդ է, և ՀՀ իշխանություններն էլ, փորձագետներն էլ պետք է գիտակցեն, թե ինչ նկատի ունեն, երբ ասում են՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

Հաջորդը՝ զենքի թեման է: Ալիևն օրերս ծավալվել է նաև այս թեմայով: «Մենք ռուսաստանցի պաշտոնյաներին ներկայացրել ենք, թե այս 40 օրերի ընթացքում Հայաստանը ինչ գումարի համարժեք սպառազինություն է ստացել», ասել է Ալիևը՝ հավելելով. «Ինչո՞ւ որևէ մեկը չի խոսում Մինսկի խմբի միջնորդ Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ռազմական աջակցության մասին:

Ալիևը սկսել է «մեղադրանքների սլաքը» ավելի հաճախ ուղղել դեպի Ռուսաստան: Նա, ըստ ամենայնի, հաշվարկել էր, որ պատերազմում Ռուսաստանից աջակցություն՝ զենքի մասով չի լինի հայկական կողմին, ինչը սխալ հաշվարկ էր: Ու հիմա Ալիևը որոշել է բարձրաձայնել այդ մասին, հիստերիկ հարցադրումներ անել՝ «որտեղի՞ց այդքան զենք», «ո՞վ է հայերին զինում», «մենք գիտենք...» և այլն:

Ու քանի որ ողջ միջազգային հանրությունը խոսում է Թուրքիայի աջակցության, վարձկան գրոհայիններին Թուրքիայի միջոցով տարածաշրջան լցնելու մասին, Ալիևն էլ որոշել է Ռուսաստանին ներկայացնել որպես հայկական կողմի հովանավոր, մոռանալով, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են ռազմավարական մակարդակում, կան կոնկրետ համաձայնագրային պարտավորություններ:

Տրվում են խոստումներ այն մասին, թե «հայերը երջանիկ և ազատ կապրեն Ադրբեջանի կազմում», բայց իրականում այսօր հայերը ենթարկվում են ցեղասպանության: Այս առթիվ Ալիևն ասում է՝ «Երևանն աշխարհին վախեցնում է, թե Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերին կենթարկեն ցեղասպանության», «բայց դա սուտ է, Ադրբեջանը հայերին կտրամադրի անվտանգություն և բարգավաճում, որը նրանք այսօր չունեն չճանաչված ռեժիմի օրոք»:

Այսինքն, միանգամից, Ալիևը պատասխանում է, որ Արցախը չի կարող ճանաչվել, այսինքն՝ նրա կարգավիճակը նա պատկերացնում է բացառապես «Ադրբեջանի կազմում»:
Հաջորդը՝ Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է դադարեցնել պատերազմը, բայց կրկին պայման է դրել: Մինչդեռ հիշեցնենք, որ պատերազմը «դադարեցնող» Ադրբեջանը հակամարտության գոտում հրադադարի մասին բոլոր երեք պայմանավորվածությունները` մոսկովյան նախաձեռնության հիման վրա, ձախողվել է:
Ալիևը իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Բաքուն պատրաստ է դադարեցնել պատերազմը Ղարաբաղում, սակայն կրկին պայման է դրել:

Նա նորից կրկնել է, թե Երևանը պետք է պարտավորություն ստանձնի «զորքերը դուրս բերել օկուպացված տարածքներից»: Ալիևը նշել է, որ որքան շուտ ավարտվի պատերազմը, այնքան լավ կլինի։ Ապա` խոսելով փոխզիջումների մասին` Ադրբեջանի նախագահը նորից կրկնել է, որ Երևանի փոխզիջումը պետք է լինի «բոլոր գրավյալ տարածքներից զորքերի լիակատար դուրսբերումը»: «Կարգավորման հիմնարար սկզբունքներում ասվում է, որ սկզբում պետք է հանձնվեն հինգ շրջաններ, իսկ հետո ՝ երկուսը։ Մենք արդեն ազատագրել ենք դրանցից չորսը։ Հիմա Փաշինյանը պետք է ասի, որ զորքերը պետք է դուրս բերվեն Աղդամի, Քելբեջարի, Լաչինի շրջանների տարածքներից», - ասել է Ալիևը։

Նման հայտարարություններով Ալիևը փորձ է անում պատերազմի շարունակման մեղքը բարդել Փաշինյանի վրա: Մինչդեռ իրականում՝ պատերազմական գործողությունները շարունակում է ադրբեջանական կողմը գիշեր-ցերեկ, ընդ որում՝ խաղաղ բնակչության հանդեպ իրականացնելով հանցագործություններ՝ արգելված զենքից մինչև նպատակային ոչնչացում քաղաքացիական անձանց և օբյեկտներին:

Ավելին՝ այստեղ

Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԻշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված