Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Հյուսիսային Ամերիկայի գրքի ամենամեծ տոնավաճառին
ՄշակույթՀայաստանն առաջին անգամ կմասնակցի Հյուսիսային Ամերիկայի գրքի ամենամեծ տոնավաճառին՝ Book Expo America:
Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, այս տարի տոնավաճառի մեկնարկը կկայանա մայիսի 27-ին, որին կմասնակցեն Հյուսիսային Ամերիկայի գրողներ, տպագրիչներ, գրադանավարներ, գրավաճառներ: Ցուցադրության կհանվի ավելի քան 2 000 գրական նմուշ, 500 հեղինակների գործեր:
Հայկական տաղավարում ընդգրկվել են Հայաստանում և արտասահմանում հրատարակված գրքեր, որոնք ներկայացնում են հայկական դարավոր մշակույթը և ժառանգությունը: Հատուկ ուշադրություն կնվիրվի Հայոց ցեղասպանության մասին գրքերին: Փառատոնին կմասնակցեն Մեթյու Քարանյանը, Սքաութ Թուֆանկճյանը, Աննա Աստվածատուրյան Թուրքոտը, Դանա Ուարլթոհը, Սոնա Վանը, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: