Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Վթար է․ ջուր չի լինելու


«Այ­սօր ար­դեն Ար­ցա­խում կան բնա­պահ­պա­նա­կան լուրջ խնդիր­ներ»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախա-ադրբեջանական պատերազմը տեղափոխվել է նաև բնապահպանական ճակատ։ Մի կողմից` հակառակորդն օգտագործեց ֆոսֆորային զենք, մյուս կողմից` ականատես ենք լինում անտառների հրդեհմանը։ Ակնհայտ է, որ այս ամենն ունենալու է երկարատև ազդեցություն: Այնինչ, հերթական անգամ լուռ է միջազգային հանրությունը: Ահազանգելով Արցախում տեղի ունեցող էկոցիդի մասին, դատապարտելով ֆոսֆորային զինամթերքի օգտագործումն Ադրբեջանի կողմից՝ հայաստանյան 50 կազմակերպություններ օրերս դիմել էին միջազգային բնապահպանական 100 կառույցի: Բայց, կարծես թե, այս դեպքում էլ գործ ունենք քար լռության հետ։ Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է՝ բնապահպանական հզոր «բանակի» կողմից նամակ է հղվել միջազգային բնապահպանական կառույցներին։

«Իրենց պատասխանը հետևյալն է՝ դատապարտում են ֆոսֆորային զենքի կիրառումը, համարում դա անընդունելի՝ նշելով, որ դա կարող է հանգեցնել բնապահպանական խնդիրների։ Սա բնապահպանական կազմակերպություններից մեկի պատասխանի կարճ ամփոփումն է։ Մնացած կազմակերպություններից կոչեր, հորդորներ են ստացվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը։ Նշում է՝ այսօր արդեն Արցախում կան բնապահպանական շատ լուրջ խնդիրներ։ «Բացի ֆոսֆորային զենքի կիրառումը, բոլոր զինամթերքները, որոնցից շատերին ծանոթ էլ չենք, քանի որ դրա փորձագետը չենք, մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Դրանք ժամանակակից զինամիջոցներ են՝ հրետանի, ականներ և այլն։ Մենք չգիտենք, թե այդ զինամթերքից շատերն ինչպիսի նյութեր են պարունակում։

Բայց ակնհայտ է մեկ բան՝ պատերազմի առաջացումն այդ տարածքում կարող է բերել բնապահպանական խնդիրների։ Արցախում ունենք հրաշալի բնություն, կան էնդեմիկ շատ բուսատեսակներ, Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ, կա հովազի խնդիրը։ Այս կենդանատեսակները հեռանալու են Արցախից, և մենք կարող ենք նրանց, օրինակ՝ մեկ տասնամյակ չտեսնել, սա արդեն խնդիր է։ Վերականգնումը բավականին բարդ գործընթաց է։ Բացի դա, պատերազմները շատ լուրջ ազդեցություն ունեն կլիմայական փոփոխությունների վրա։ Մթնոլորտ են արտանետվում տարբեր տեսակի թունավոր գազեր, որոնք լուրջ ազդեցություն կարող են ունենալ մթնոլորտի վրա, ավելին՝ արդեն ունեն։ Այս ամենին գումարած թշնամին կիրառել է ֆոսֆորային զենք։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։

Ֆոսֆորից պատրաստված զենքն իր ճանապարհին ամեն ինչ այրում է, արտանետում է շատ թունավոր նյութեր, որոնք անցնում են մարդու շնչառական օրգաններ, առաջացնում են արտաքին ու ներքին այրվածքներ, թունավորումներ և հանգեցնում մահվան։ Այն իր ճանապարհին ոչնչացնում է թե՛ մարդկանց, թե՛ բուսական աշխարհը, թե՛ կենդանիներին»,-նշում է մեր զրուցակիցը։ Իսկ հիմա այն մասին, թե ինչո՞ւ աշխարհը լուրջ արձագանք չի տալիս այդ ամենին։ «Մենք ունենք քաղաքական գործոն։ ՆԱՏՕ-ն, որի անդամն է Թուրքիան, դատապարտեց այն, ինչ տեղի է ունենում Արցախում, բայց միայն այդքանը։ Միջազգային տարբեր կառույցներ, այսպես թե այնպես, առնչություն ունեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, և իրենց երկրների վարած քաղաքականությունն էլ իրենց թույլ չի տալիս անդրադառնալ մեր խնդիրներին։

Եթե ՄԱԿ-ը, ՅՈւՆԻՍԵՖ-ը և այլ կազմակերպություններ լուռ են այս պատերազմի ընթացքում, ապա պետք էր ակնկալել, որ բոլոր այն կազմակերպությունների արձագանքը, որոնք սնվում են իրենց երկրներից և ներկայացնում են այդ երկրները, իմիջիայլոց էր լինելու։ Այդ կազմակերպությունները կարող էին դիմել իրենց կառավարություններին և ֆինանսական այն ընկերություններին, որոնք ինչ-որ չափով սնում են Թուրքիայում գործող որևէ կազմակերպության, պրեսինգի դիմել, բայց իրենք դա չեն անում և չեն էլ անի»,-ընդգծում է բնապահպանը։ Ադամյանը նշում է՝ կա ևս մեկ կարևոր հարց, որին կառավարությունը, կարծես թե, շատ մեծ ուշադրություն չի դարձնում։ «Դա դիերի առկայությունն է պատերազմական տարածքում և այն, որ կենդանիները հնարավոր է սնվեն դրանցով, մոտենան դիերին, և միայն դա բավարար է, որ մեզ մոտ վարակ տարածվի։

Օրերս լսել եմ մի մեկնաբանություն, որն ինձ զարմացրել է։ Առնվազն տարօրինակ է, որ մարդիկ, որոնք կոչված են զբաղվելու այս խնդրով, նշում են՝ այս խնդիրն իրենից մեծ վտանգ չի ներկայացնում։ Մինչդեռ սա և՛ բնապահպանական, և՛ առողջապահական աղետ է, մեր բախտը բերել է, որ ներկայումս ունենք ջերմաստիճանի անկում։ Դիերին կարող են մոտենալ ոչ միայն խոզերը, այլ նաև կրծողները, որոնք առաջին հերթին ժանտախտի տարածողներն են, թռչունները, միջատները և այլ կենդանիներ, որոնց միջոցով ժանտախտը կարող է տարածվել։ Պետք է սա հասկանալ, և մարդիկ, որոնք այս խնդրին ըստ պատշաճի չեն վերաբերվում, վաղը պատասխանատվության են ենթարկվելու։

Ես կոչ եմ անում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի պատկան մարմիններին այս խնդրին ուշադրություն դարձնել, այն միանգամից գլուխ չի բարձրացնելու, այլ ժամանակի ընթացքում։ Ի վերջո, պատերազմի ավարտից հետո մարդիկ վերադառնալու են տուն, և դիերի ուշ հավաքումը լրջագույն խնդիրներ կառաջացնի»,- ասում է Ադամյանը։ Ընդգծում է՝ պատերազմը չէ, որ մեր երկրում առաջացրել է բնապահպանական խնդիրներ, դրանք եղել են, ուղղակի այս օրերին սրվել են։ «Մեր երկրում բնապահպանական խնդիրները սարսափելի վիճակում են։ Եթե մենք ցանկանում ենք, որ դրանք լուծվեն, ուրեմն մեր կառավարման ոլորտում, այնտեղ, որտեղ քննարկվում են բնապահպանական խնդիրները և փորձում են գտնել դրանց լուծումները, պետք է լինեն հայրենասեր, բնության մասին մտածող մարդիկ։ Բնապահպանության ոլորտը չպետք է քաղաքականացվի։ Այդ ոլորտի ղեկին պետք է լինեն հայրենասեր մարդիկ։

Այսքան տարվա մեջ նման մարդիկ չեն եղել։ Շարունակվում է նույն քաղաքականությունը։ Եթե այսպես շարունակվի, և բնապահպանության ոլորտում մենք չպաշտպանենք մեր շահերը, մի օր կկորցնենք մեր հայրենիքը, չենք ունենա շրջակա առողջ միջավայր։ Միջազգային կազմակերպությունները, որոնք այսօր երես են թեքել մեր երկրից, ժամանակին հսկայական գումարներ են տրամադրել Հայաստանին, ինչը մսխվել է, չի օգտագործվել ի նպաստ երկրի։ Ինչո՞ւ նրանք չեն պահանջել հաշվետվություններ, թե ինչի վրա են այդ գումարները ծախսվել։ Խելքներս պետք է գլուխներս հավաքենք բոլոր ոլորտներում, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, այս գզվռտոցը պետք է անցնի, եթե չանցավ, մենք մեր երկիրը կկորցնենք»,-եզրափակում է բնապահպան Սիլվա Ադամյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԲաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուՄեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկունԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանՀնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանում 45-ամյա վարորդը խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձելԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանԲժիշկը զգուշացրել է սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկներ ընդունելու վտանգի մասինԻնչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներովՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ Միրզոյան
Ամենադիտված