Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»


Պետք է գո­նե մի քիչ խելք ունե­նալ ծի­ծա­ղե­լի իրա­վի­ճա­կում չհայտն­վելու համար․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում շարունակվող պատերազմին զուգահեռ ընթանում է նաև տեղեկատվական և քարոզչական պատերազմ, որը շատ հաճախ սուր դրսևորումներ է ունենում։ Սակայն բավական ուշագրավ է, որ ադրբեջանական կողմի քարոզչությունն անցնում է բոլոր ընդունված սահմանները։ Այն ոչ միայն աչքի է ընկնում բացահայտ հայատյացությամբ, այլև հիմնված է աղաղակող ստի և կեղծիքի վրա։ Տարիներ շարունակ արհեստածին պետությունում չեղած տեղից փորձել են պատմություն հորինել, «յուրացնել» այլոց մշակույթը, հիմա էլ պրիմիտիվ քարոզչական հնարքներ են բանեցնում։ Տպավորություն է, որ այս օրերին Ադրբեջական ռազմաքաղաքական ղեկավարությունը հույսը դրել է տարածվող քարոզչական ֆեյք նյութերի վրա, ինչ է թե ամեն կերպ կարողանա ներկայացնել, թե մեծ հաջողություններ են գրանցում։

Այստեղ խնդիրը մի քանի շերտ ունի. տպավորություն է, որ զինվորականներն Ալիևին են խաբում, Ալիևը՝ իր ժողովրդին ու միջազգային հանրությանը: Բայց հաճախ Ադրբեջանի այդ քարոզչական տրյուկները դուրս են գալիս նույնիսկ խելամտության սահմաններից։ Օրինակ՝ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին հղած իր ուղերձում հայտնում էր, թե իրենց հաջողվել է ոչնչացնել հայկական բանակի «Յարս» երկու հրթիռային համակարգերը։ Այս կապակցությամբ ռազմական ոլորտից մի փոքր հասկացող յուրաքանչյուր մարդու մոտ կարող է մեծ զարմանք առաջանալ. ինչպե՞ս է ստացվում, որ հայկական կողմը գերժամանակակից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ունի։

Պատկերացում կազմելու համար նշենք, որ РС-24 «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որն ընդունակ է 1,3 տոննա կշռող մարտագլխիկներ կրել, կարող է մինչև 11-12 հազար կիլոմետր հեռավորության վրա թիրախներ խոցել։ Այդ նորագույն հրթիռային համալիրի շատ բնութագրեր գաղտնի են, և միայն մի քանի երկիր այդ զենքն ունի՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆրանսիան։ Ի դեպ, մի քանի օր շարունակ ռուսական լրատվամիջոցներն ու փորձագետները «ղժժում» էին Ադրբեջանի գլխավոր սուտասանի վրա: Բացի դրանից, ադրբեջանական քարոզչական նյութերում հայկական «Սմերչ» կայանքից արձակված հրթիռը մեկ խնամքով հայտնվում է ասֆալտի մեջ՝ առանց վնասելու ասֆալտը, իսկ մեկ այլ դեպքում այն «տեղավորվում» է սեղանի ուղիղ մեջտեղում՝ մի թեթև տեղաշարժելով սեղանն ու աթոռները։ Շատ «կուլտուրական սմերչներ» են փաստորեն հայկականները:

Դե, հասկանալի է, պետք է գոնե մի քիչ խելք ունենաս, որ չհայտնվես ամբողջովին ծիծաղելի իրավիճակում։ Մեկ այլ պատմություն է իրենից ներկայացնում սիրիացի վարձկան ահաբեկիչների հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը։ Այդ երկրի նախագահը շարունակում է հայտարարել, թե վարձկանների առկայության մասին որևէ փաստ չկա, այն դեպքում, երբ միջազգային մամուլը լիքն է Թուրքիայի կողմից սիրիացի գրոհայիններին Ադրբեջան տեղափոխելու մասին նյութերով ու փաստերով:

Ավելին՝ Ադրբեջանում ահաբեկիչների առկայության շուրջ պաշտոնական մակարդակով իրենց մտահոգությունն են հայտնել Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան և այլ երկրներ։ Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ վերջերս անգամ հայտնեց ահաբեկիչների թիվը։ Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը ժամանակին հայտարարում էր, որ երբեք այնքան չեն ստում, որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո։ Սակայն Ադրբեջանի գլխավոր խաբեբայի դեպքում նույնիսկ հավանական ու անհավանական ռեկորդներ են խփվում: Բայց այնքան ապաշնորհ, մակերեսային, «կացնային» մակարդակով, որ ինչ անում են, ստացվում է «իբրահիմի» մակարդակի...

Նկարը՝ Նարարա Մուրադյանի

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԲաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուՄեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկունԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանՀնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանում 45-ամյա վարորդը խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձելԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանԲժիշկը զգուշացրել է սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկներ ընդունելու վտանգի մասինԻնչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներովՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՊակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է uպառնացել Հնդկաստանին Ինդոս գետի ջրի պատճառովՀրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում, տարհանել են 8 քաղաքացուՀայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Տագնապի ազդանշան ուղարկած Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռում 186 մարդ է եղելԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն Գրիգորյան
Ամենադիտված