Աբխազա-վրացական պատերազմի վետերանները մեկնում են Արցախ
Ուշադրության կենտրոնումԱբխազա-վրացական պատերազմի վետերանները մեկնում են Արցախ: Այս մասին հայտնում է ռուս լրագրող Սեմյոն Պեգովը՝ հավելելով, որ վերջիններս օգնելու են Արցախի ՊԲ-ին:
Հայտնվում է, որ կամավորականներն արդեն ստացել են հոգևորականի օրհնանքն ու սպասում են Ադլեր-Երևան չվերթին:
Խմբի կորիզը կազմում են 1992-93 թվականների Աբխազական հայրենական պատերազմի մասնակիցները, այդ թվում մարշալ Բաղրամյանի անվան գումարտակի զինծառայողները: Արցախ մեկնելու ցանկություն հայտնել են նաև ավելի երիտասարդ աբխազները:
Բոլոր տղաները էպիկիրովկա ունեն, իսկ թե որ մասում են գործելու, դեռ հայտնի չէ: Մինչ մարտադաշտ մեկնելը, նրանք համապատասխան ճամբարում վերապատրաստում են անցնելու:
Խմբի թվաքանակի մասին ինֆորմացիա չի փոխանցվում, սակայն նշվում է, որ գրանցումը շարունակվում է: