Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին, Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը դա շոշափում է և տեսնում է այդ աշխատանքի առանձին տարրեր։ Այս մասին «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։