Ստեփանակերտի մոտ ինտենսիվ հրետանային կրակ է վարվում. աշխատել է ՀՕՊ-ը, ինչից հետո երկնքում ծուխ է նկատվել. ՌԻԱ Նովոստի
Ուշադրության կենտրոնումԱրցախի մայրաքաղաք Ստդեփանակերտից հարավ-արևելք ընկած հատվածում ինտենսիվ հրետանային կրակ է վարվում, լեռներում լսվում են հրետանային կրակի ու պայթյունների ձայներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր թղթակցին:
Կրակոցների ու պայթյունների ձայները սկսվել են լսվել ժամը 11:00-ի մոտակայքում, քիչ անց ինտենսիվությունն աճել է, քաղաքում միացել է տագնապ ազդանշանը: Մոտ 11:30-ին Ստեփանակերտում սկսել է աշխատել ՀՕՊ-ը: Երկու ուժեղ ձայն է լսվել, ինչից հետո երկնքում ծուխ է նկատվել:
Ստեփնակարտում խոցում այս պահին չկա:
Արցախի ԱԻՊԾ-ն իր հերթին հայտնում է
«Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով։
Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։
Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան»։