ԼՂ հակամարտության կողմերին կոչ ենք անում թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն. Մարիա Զախարովա
Ուշադրության կենտրոնումՄոսկվան Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում մաքսիմալ զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտությունը և հարցը տանել կրակի դադարեցմանն ու բանակցությունների վերսկսմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Շաբաթվա ընթացքում Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը շարունակել է լարված մնալ, շփման գծի ամբողջ երկայնքով եղել են փոխհրաձգություններ, թիրախ դարձել են նաև քաղաքացիական օբյեկտները:
Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտությունը:
Անհրաժեշտ է պրակտիկայում հասնել կրակի դադարեցմանը, լարվածության թուլացմանը և բանակցությունների վերսկսելուն՝ նպատակ ունենալով հասնել խաղաղ կարգավորմանը՝ բազային սկզբունքների հիմքով»,-ասել է նա: